Թուրքերն ընդդէմ Արշիլ Գորկու


13:16 • 10.04.1
Մեծ Բրիտանիայում գործող թրքական կազմակերպութիւնները Լոնդոնի Tate Modern ժամանակակից արւեստի թանգարանի տնօրինութիւնից պահանջում են մեծանուն հայ նկարիչ, Ցեղասպանութիւնը վերապրած Արշիլ Գորկու ցուցահանդէսի մասին պատմող բրոշիւրներից և խտասկաւառակներից հանել Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը։ Նշենք, որ ցուցահանդէսը բացւել է փետրւարին և կը գործի մինչև մայիսի 3-ը։
Թրքական Cumhuriyet օրաթերթի փոխանցմամբ` Անգլիայի թրքական միութիւնների ֆեդերացիայի (ITDF) և Մեծ Բրիտանիայի թրքական ֆորումի ներկայացուցիչները հարցի առնչութեամբ հանդիպել են թանգարանի տնօրինութեան հետ:
«Մենք պահանջել ենք փոխել 1915թ. իրադարձութիւնների մասին տեղ գտած գրութիւնները: Մեզ ասել են, որ բրոշիւրներին կը կցւեն յաւելւածներ, որոնցում գրւած կլինեն, որ այդ պնդումները վիճարկելի են: Սակայն դա մեզ չի գոհացնում… Ցուցահանդէսն ամբողջութեամբ քարոզչական նպատակ է հետապնդում»,- յայտարարել է ITDF-ի համակարգող Սերվեթ Հասանը` աւելացնելով, որ իրենց բողոքների առնչութեամբ Tate Modern ժամանակակից արւեստի թանգարանի տնօրինութիւնը դիմել է երկրի արտգործնախարարութեանը:
«Ցուցահանդէսի տնօրէն Վիսենտի Թոդորին (Vicenti Todori) մեզ ասաց, որ հարցի առնչութեամբ իրենք նամակով դիմել են երկրի արտաքին քաղաքական գերատեսչութեանը: Նա նշեց նաև, որ պատասխան նամակում ասւում է, թէ Մեծ Բրիտանիայի իշխանութիւններն այդ պնդումները չեն ընդունում և 1915-ի իրադարձութիւնները որակում են որպէս պատերազմական իրավիճակում տեղի ունեցած դէպքեր»:



Tert.am

0 Պատգամ: