21:30 • 08.04.10
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակօ Սահակեանը ապրիլի 8-ին ընդունել է սոյն թւականի մարտի 7-14-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացւած ուշու մարզաձեւի Եւրոպայի առաջնութիւնում յաղթող ճանաչւած արցախցի մարզիկ Դաւիթ Գրիգորեանին, նրա մարզիչ Սայեաթ Բաղդասարեանին, ինչպէս նաեւ հանրապետութեան անւանի մարզիչներ Արտօ Առստամեանին եւ Էռնեստ Միրզոյեանին, այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատւական գլխաւոր վարչութիւնը: Երկրի ղեկավարը շնորհաւորել է բոլորին սպորտի բնագաւառում այս կարեւոր ձեռքբերման առթիւ` նշելով, որ մեր մարզիկների յաղթանակը մեր ողջ ժողովրդի յաղթանակն է: Բակօ Սահակեանն ընդգծել է, որ սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացումը ռազմավարական նշանակութիւն ունի մեր հանրապետութեան համար, եւ պետութիւնն այսուհետ էլ կը շարունակի աջակցել Արցախում այս բնագաւառի զարգացմանը: Հանդիպման վերջում Նախագահը Եւրոպայի առաջնութիւնում 1-ին տեղը գրաւած Դաւիթ Գրիգորեանին եւ նրա մարզչին յանձնել է դրամական պարգեւներ, իսկ Արտօ Առստամյեանին եւ Էռնեստ Միրզոյեանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վաստակաւոր Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը, ԼՂՀ կառավարութեանն առընթեր սպորտի պետական կոմիտէի նախագահ Ռազմիկ Յովսեփեանը, պաշտօնատար այլ անձինք:
Tert.am
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment