Թուրքիան պատրաստ է սկսե՞լ արձանագրութիւնների վաւերացման գործընթացը

11:30 / 09.04.2010
Թուրքիան «ապրիլեան» իրարանցման ակտիւ փուլում է:
Այս փաստը չեն թաքցնում նաեւ թրքական լրատւամիջոցները: Թուրքիայի արտգործնախարարութեան գլխաւոր խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն Թուրքիայի վարչապետի յատուկ ներկայացուցչի կարգավիճակով ժամանեց Երեւան եւ Հայաստանի նախագահին յանձնեց Էրդողանի գրաւոր եւ բանաւոր ուղերձները: Էրդողանի յղած ուղերձից մի բան է դեռեւս յայտնի, որ վերջինս Հայաստանի նախագահից հայցել է հանդիպում Վաշինգտոնում միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի ընթացքում:
Թրքական Haberaktuel կայքէջի փոխանցմամբ` Էրդողանի կողմից ուղարկւած նամակում գրւած է եղել. «Պատրաստ ենք խորհրդարանում սկսել Հայ-թրքական ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման գործընթացը»:
Իսկ ահա թրքական SABAH-ին հասած տեղեկութիւններով, Էրդողանը իր ներկայացուցչին Հայաստան ուղարկելու որոշումը աւելի վաղ էր կայացրել եւ ցանկացել էր Հայաստանի նախագահից հանդիպում հայցել մարտ ամսին:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: