Պետրոս Շիրինօղլու.
«Ակօս»-ը թունաւորում է երիտասարդներին...
Այս անգամ գորշ գայլերը պծում են մեր ոսկեղնիկը՝ Հայերէն խօսելով..
12:09 • 07.04.10
«Ակօս»-ի շուրջ հաւաքւած մարդիկ թունաւորում են երիտասարդներին: Այս մասին, թրքական Takvim օրաթերթի փոխանցմամբ, յայտարարել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն` ի պատասխան իր դէմ սկսւած արշաւի, որին միացել են նաև Ստամբուլում լոյս տեսնող «Ակօս» շաբաթաթերթի սպանւած խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքը:

Քննադատելով իր դէմ սկսւած ստորագրահաւաքն ու բոլոր նրանց, ովքեր իրենց զօրակցութիւնն են յայտնել այդ արշաւին` Շիրինօղլուն յայտարարել է. «Ստորագրողների շարքերում են Հրանտ Դինքի այրին` Ռաքել Դինքն ու նրա երեխաները, ինչպէս նաև` նրանց մի շարք գաղափարակիցները: Նրանք ոչ եկեղեցի են գնում, ոչ էլ եկեղեցու ճամփան գիտեն: Նրանք, դրօշակ դարձնելով Հրանտի պատանքը, փող են հաւաքում: Պատմութիւնից պէտք է դասեր քաղել: «Ակօս»-ի խումբը, ինչպէս անցեալում էր, այնպէս էլ հիմա շարունակում է թունաւորել երիտասարդներին»:
Յիշեցնենք, որ օրեր առաջ ի հակազդեցութիւն Շիրինօղլուի վերջին յայտարարութիւնների` պոլսահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ ստորագրահաւաք են սկսել և «Մենք ապրում ենք բոլորովին այլ Թուրքիայում» վերտառութեամբ յայտարարութիւն տարածել:
Ստորագրահաւաքը կազմակերպւել է www. bizbaskabirturkiyedeyasiyoruz.blogspot.com կայքէջում: Վերջին տւեալների համաձայն` ստորագրահաւաքին իրենց զօրակցութիւնն են յայտնել պոլսահայ համայնքի 532 ներկայացուցիչներ, այդ թւում` «Ակօս» շաբաթաթերթի նահատակւած խմբագրապետ Հրանտ Դինքի ընտանիքի բոլոր անդամները:Յիշեցնենք նաև, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել էր պոլսահայ համայնքի «ազդեցիկ» ներկայացուցիչ՝ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուին: Հանդիպումից յետոյ վերջինս յայտարարել էր, թէ Օսմանեան Թուրքիայում 1915թ. տեղի ունեցած հայկական կոտորածները պէտք է որակել ոչ թէ որպէս Ցեղասպանութիւն, այլ «վէճ երկու անկեղծ ընկերների միջև»:
Շիրինօղլուն, նախքան Թուրքիայի վարչապետի հետ հանդիպելը թուրքական լրատւամիջոցներին տւած հարցազրոյցում անդրադառնալով Թայիփ Էրդողանի` ապօրինի բնակւող հայերին արտաքսելու սպառնալիքներին, ընդգծել էր, որ այդ առնչութեամբ մտահոգւելու կարիք չկայ:
«Չեմ հաւատում, որ այդ խօսքերը մեր վարչապետի սրտի խօսքերն են: Ես` որպէս Թուրքիայի Հանրապետութեան քաղաքացի, մտահոգւած չեմ, որովհետև վստահում եմ մեր վարչապետին, վստահում եմ նրա սրտին»,- ասել էր պոլսահայ համայնքի «ազդեցիկ» «ներկայացուցիչը»:
Իսկ արդէն հանդիպման ժամանակ Շիրինօղլուն ներողութիւն էր խնդրել Էրդողանից` նրան ապատեղեկութիւն տրամադրելու համար: Շիրինօղլուի խօսքով` Թուրքիայում ապրում են ոչ թէ 100 հազար, այլ մօտ 30 հազար ապօրինի հայ ներգաղթեալներ: Իսկ 100 հազար թիւն Էրդողանին սխալմամբ իրենք են ներկայացրել:
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment