Ինտերնետում հայատառ գրականութիւն գրեթէ չկայ
18:26 / 06.04.2010
Գլոբալ ցանցում հայատառ էլեկտրոնային բովանդակութիւնը աւելացնելու ռազմավարութեան անհրաժեշտութիւն կայ, սակայն այս հարցով ոչ մի կառոյց Հայաստանում նպատակաուղղւած չի աշխատում։
Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց Տեղեկատւական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրէն Գարեգին Չուգասզեանը՝ աւելացնելով, որ ինտերնետում հայատառ բովանդակութեան ծաւալի աւելացումը մշակութային անվտանգութեան հետ կապւած հարց է, քանի որ արդէն 10 տարուց աւելի է, որ համաշխարհային ցանցը տեղեկատւութեան հիմնական միջոցն է դարձել մարդկանց համար։ Ըստ նրա՝ ինտերնետում հայատառ տեղեկատւութեան պակասը չի կարելի պատճառաբանել միայն այն հանգամանքով, որ աշխարհում ապրող հայալեզու մարդիկ են քիչ։
«Հայատառ գրականութեամբ հետաքրքրւողների հիմնական մասը բնականաբար հայախօս մարդիկ են, ովքեր ռուսախօսների կամ անգլախօսների համեմատ փոքրաթիւ են, սակայն միայն այդ չափանիշով չի կարելի առաջնորդւել։ 1,3 միլիոն բնակչութիւն ունեցող Էստոնիան հսկայական ջանք է գործադրում, որպէսզի էստոներէնի ծաւալը ինտերնետում անընդհատ աճի»,- ասաց Չուգասզեանը՝ աւելացնելով, ինտերնետը ազգերի համար դարձել է մշակոյթի պահպանման կարեւորագոյն միջոցներից, որի գիտակցումը դեռ Հայաստանում չկայ։
NEWS.am-ի թղթակիցը Google-ի որոնման միջոցով պարզապէս փնտրել է, թէ Հայ ամենայայտնի բանաստեղծներից Եղիշէ Չարենցի ստեղծագործութիւններից հայատառ ինչ գրականութիւն է հասանելի։ Որոնման արդիւնքում առաջին տեղում էր Վիկիպեդիայի յօդւածը, յաջորդիւ անգլերէն յօդւած Չարենցի վերաբերեալ, իսկ երրորդ տեղում gayarmenia.blogspot.com կայքն էր, որտեղ հայատառ ներկայացւած են Չարենցի համասեռամոլական բնոյթի բանաստեղծութիւնները։
Մնում է միայն յուսալ, որ Մշակոյթի նախարարութիւնը, բիւջէից ստացւած գումարները կսկի աւելի նպատակային օգտագործել, եւ հայ գրողների մասին եւ նրանց ստեղծագործութիւններով բեռնւած կայքեր կսկսի բացել։
Նշենք, որ եթէ Հայ աստղերի մասնակցութեամբ մէկ համերգ պակաս կազմակերպւի, ապա այդ գումարը կը բաւականացնի նմանատիպ մի քանի կայքերի գործարկման համար։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment