Արծւիկ Մինասեան.–
«Այս կառավարութիւնը վաղուց պէտք է հրաժարական տւած լինէր»
Գնահատելով նախորդ 10 տարիների ՀՀ տնտեսութիւնը՝ ԱԺ ՀՅԴ խմբակցութեան անդամ Արծւիկ Մինասեանն ասել է, որ 1990-ականների կտրուկ անկումից յետոյ այդ տարիների տնտեսական աճը եղել է վերականգնողական։
Դա վերափոխման և տնտեսութիւնը տարբեր ուղղութիւններով զարգացնելու աճ չէր, որովհետև շրջանն աւարտւեց 2007թ. վերջին, և տնտեսութեան մէջ պէտք էր նոր փոփոխութիւններ տեղի ունենային։
-Հաշւի առնելով նաև օբյեկտիվ հիմքերը՝ տնտեսական ճգնաժամը, միւս կողմից էլ այն, որ որակական փոփոխութիւն տնտեսական ճիւղերի միջև տեղի չունեցաւ, և այդ քաղաքականութեան միտումը չի էլ երևում, ստացւում է, որ նախորդ ժամանակահատւածում ձեռք բերւած աճը դարձել է անորակ, որովհետև այն կառուցւած էր մէկ գերակայ ճիւղի վրայ, որը խժռում էր բոլոր միջոցները,-ասել է Ա. Մինասեանը։
Նա նշել է նաև, որ տրանսֆերների վրայ ևս կարելի է տնտեսութիւն կառուցել, եթէ դրանք ճիշտ ուղղորդում ունեն, այլ ոչ թէ յենւել միայն մէկ ոլորտի՝ շինարարութեան վրայ, որը լինելով առաջատար ճիւղերից մէկը՝ չպէտք է մնայ միակն ու գլխաւորը։ Այդուհանդերձ, նա նշել է, որ առայսօր Հայաստանում ամենաարդիւնաւէտ կառավարութիւնը, համենայնդէպս՝ յայտարարւած ուղղութիւնների և նպատակներին հասնելու մակարդակի տեսանկիւնից, եղել է 2003-2007թթ.։
Ըստ բանախօսի, սխալ է վարչապետ Տիգրան Սարգսեանին համարել նոր մարդ, քանի որ նա և կառավարութեան ներկայացուցիչներից շատերը ևս մասնակցել են նախորդ կառավարութիւնների ժամանակ տնտեսական կառուցւածքի ձևաւորմանը։
Արծւիկ Մինասեանը նշել է նաև, որ սխալ է ասել, թէ այս տնտեսութեան կառուցւածքի հիմքը դրւել է միայն նախորդ 10 տարիների ընթացքում. «Սրա հիմքը դրւել է 1990թ. սկսած»։
-Այո՛, օլիգարխիան ամրապնդւել է նախորդ 10 տարիների ընթացքում, որովհետև ձևաւորման հիմքերը 1990-ականներն են եղել, սակայն այս օլիգարխիան իր վերջնական վերահաստատումն ունեցաւ 2007թ. և 2008թ. ընտրութիւնների արդիւնքներով, և այս պահին ես գրեթէ անհնար եմ համարում, որ այն զերծ մնայ քաղաքականութեան վրայ թելադրանքից,-նշել է Ա. Մինասեանը՝ յաւելելով, թէ հետևաբար իրավիճակը չի փոխւի, մինչև ոչ միայն փոփոխութիւններ չլինեն քաղաքական դաշտում, այլև չլինեն փոփոխութեան անհրաժեշտ հիմքերը,-զուտ միայն ֆորմալ առումով փոփոխել իշխանութիւնը դեռևս բաւարար չէ, հարկաւոր է, որ հասարակութեան մէջ համախմբում տեղի ունենայ այն արժէքների շուրջը, որոնք կարող են այդ նոյն հասարակութեան համար կայուն ապագայ ապահուել։
Նրա կարծիքով՝ զուտ իշխանափոխութեան կոչով ոչնչի չես հասնի, քանի որ կգայ նորը, որն «աւելի մեծ վիշապ կլինի, քան նախորդը»։
Ինչ վերաբերում է ստեղծւած իրավիճակում ՀՅ Դաշնակցութեան կողմից կառավարութեան հրաժարականի պահանջին, Արծւիկ Մինասեանն ասել է, որ որպէս տնտեսագէտ, ԱԺ պատգամաւոր, քաղաքական գործիչ՝ ինքը 1 տարուց աւելի է՝ ասել է, որ այս կառավարութիւնը վաղուց պէտք է հրաժարական տւած լինէր, իսկ որպէս ՀՅԴ-ի ներկայացուցիչ՝ նշել է, որ կուսակցութիւնն այդ հարցը դեռևս չի քննարկել։

7or.am
0 Պատգամ:
Post a Comment