Մեդվեդևն անձամբ հաղորդագրութիւններ կը գրի Twitter–ի իր բլոգում

18:11 • 10.04.10
Այսօր Twitter ծառայութեան ru_medvedev միկրոբլոգում, հաղորդագրութիւն է զետեղւել, որ 2010թ. մայիսից սկսած՝ միկրոբլոգում կդադարեն Ռուսաստանի նախագահի պաշտօնական կայքից գրառումների փոխանցումները։ Այսուհետև twitter-ում ՌԴ նախագահն անձամբ կը կատարի բոլոր գրառումները։
Նշենք, որ ru_medvedev միկրոբլոգը սկսել է գործել 2009թ. մարտից։ Մինչ այսօր այնտեղ կատարւել է աւելի քան 1300 գրառում՝ որպէս կանոն, պաշտօնական հաղորդագրութիւնների կարճ տարբերակներ, որոնց ամբողջական տեքստերը կարելի է ընթերցել Կրեմլի կայքում։ Այս ժամանակահատւածում բլոգի ընթերցողների թիւը հասել է 11 հազարի։
Մոսկւայի մետրոյի ահաբեկչութիւնների օրը ru_medvedev միկրոբլոգում նման հաղորդագրութիւն էր զետեղւել. «Հարկաւոր է շարունակել պայքարել ահաբեկիչների դէմ՝ առանց ձևականութիւնների, ոչնչացնելով նրանց առանց էմոցիաների և տատանումների»։
Այդ հաղորդագրութիւնն անբացատրելիօրէն զետեղւել է twitter-ում նախքան Կրեմլի կայքում յայտնւելը։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը հերքել է այդ գրառման հետ առնչութիւնը և նամակ գրել twitter ընկերութեանը։

Tert.am

0 Պատգամ: