Սերժ Սարգսեանը նորմալ է համարում Ռոբերտ Քոչարեանի յայտարարութիւնները

19:05 / 09.04.2010
«Ես համարում եմ, որ պարոն Քոչարեանը միշտ էլ եղել է քաղաքականութեան մէջ, եւ ինձ համար շատ տարօրինակ է որոշ քաղաքական շրջանակների այն ջղաձիգ արձագանքը, որը մենք տեսնում ենք Քոչարեանի ցանկացած գործողութեան հանդէպ՝ լինի դա շրջագայութիւն, ճանապարհորդութիւն, թէ կարծիքի հրապարակաւ յայտնում»։
Տաւուշ կատարած այցի ընթացքում ապրիլի 9-ին յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարեանի վերադարձի մասին խօսակցութիւնները:
Ըստ Սարգսեանի՝ շատ նորմալ է, երբ Քոչարեանը կարծիք է յայտնում այս կամ այն երեւոյթի մասին:
«Մեզ խորհուրդ են տալիս մարդիկ, ովքեր կեանքում երկու հոգու չեն ղեկավարել, ովքեր կեանքում երկու գիրք չեն կարդացել: Մարդիկ, ովքեր Քոչարեանի մօտ նոյնիսկ չեն կարող երեւալ, ի՞նչ է՝ նրանք կարող են կարծիք յայտնել, Քոչարեանը՝ ո՞չ»,- զարմացել է Սերժ Սարգսեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: