Թուրքերը Ծրագրում են Բողոքել Հայաստանի Դեսպանատան Առջեւ



ՎԱՇԻՆԿԹՈՆ, «Էյ.Փի.Էյ.».- Հակադարձելու համար Հայկական Ցեղասպանութեան ոգեկոչման ձեռնարկների ծիրի մէջ Թուրքիայի դիւանագիտական ներկայացուցչութեան առջեւ ամէն տարի կայացող հայկական ցոյցերին, Միացեալ Նահանգներում ապրող ադրբեջանցիների եւ թուրքերի ներկայացուցիչները որոշել են այս տարի ցոյցեր կատարել Վաշինգթոնի եւ Նիւ Եորքի մէջ գտնւող Հայաստանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների առջեւ:
Թուրքերը նաեւ սկսել են թռուցիկներ բաժնելու Վաշինգթոնի մէջ՝ փորձելով ուրանալ Հայկական Ցեղասպանութիւնը: Հաւաքներ ու ձեռնարկներ են ծրագրւել նաեւ Արքանսայի, Մինէսոթայի, Օհայօյի, Միշիգանի, Շիքագոյի եւ Վաշինգթոնի մէջ գտնւող համալսարանների մէջ:

0 Պատգամ: