Պետական Հանդիպում Իրանահայ Համայնքի Ղեկավարութեան Հետ
DPTnews-Թեհրան.–2010-04-09 – 21։02 Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային Անվտանգութեան եւ արտաքին յարաբերութեանց յանձնաժողովի նախագահն ու անդամները, հանդիպելու են Իրանահայութեան ազգային իշխանութեան եւ ղեկավարութեան հետ։
Իրանի «Իսնա» լրատու գործակալութեան մէկ ժամ առաջ հաղորդած լուրի փոխանցմամբ, Իսլամական Խորհրդարանի Ազգային Անվտանգութեան եւ Արտաքին Յարաբերութեանց Յանձնաժողովի նախագահն ու անդամները, վաղը շաբաթ Ապրիլի 10–ին Թեհրանի Հայոց Եկեղեցիներից մէկում հանդիպում են ունենալու Իրանի Հայ Համայնքի ղակավարների եւ իշխանութեան պատասխանատու անձանց եւ մի շարք թեհրանահայերի հետ։
Հանդիպումը կայանում է երկրի կրօնական փոքրամասութիւնների հետ Խորհրդարանի Յանձնաժողովի ծրագրած տեսակցութիւնների շրջագծի մէջ։
Նախատեսւում է այս հանդիպման ընթացքում արծարծւելու են երկուստէք կարծիքները, որտեղ Իսլ. Խորհրդարանի Ազգային Անվտանգութեան եւ Արտաքին Յարաբերութեանց Յանձնաժողովի նախագահն ու անդամները առաւել եւս ծանօթանալու են նաեւ Իրանահայ համայնքի ղեկավարութեան կարծիքների հետ, տարբեր ոլորտներում։
0 Պատգամ:
Post a Comment