Թուրքիայում անօրինական ապրող հայերի երեխաները կրթութեան իրաւունք կունենա՞ն
12:56 / 02.04.2010
Թուրքիայում շարունակւում են յայտարարութիւնները անօրինական ապրող հայաստանցիների կրթութեան վերաբերեալ:

Ազգային կրթութեան նախարար Նիմեթ Չուբուքչուն թրքական խորհրդարանում մասնակցել է թուրք-գերմանական համալսարանի ստեղծման քննարկումներին, որի ընթացքում պատասխանել է պատգամաւորների հարցերին: Հարցեր են եղել նաեւ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցի երեխաների կրթութիւն ստանալու իրաւունքի վերաբերեալ, որին ի պատասխան նախարարը նշել է. «Նախ անհրաժեշտ է երկրում անօրինական գտնւող հայերին որոշակի կարգավիճակ տալ: Ներկայումս մենք աշխատում ենք հայերի եւ այլ ազգերի ներկայացուցիչների, ում կարգավիճակը եւս Թուրքիայում ճանաչւած չէ, երեխաների կրթութեան իրաւունքը ապահովելու վրայ: Նախագծի քննակումները ընթանում են 3 կէտի շրջանակներում»,- նշել է կրթութեան նախարարը եւ յիշեցրել, որ Ստամբուլի հայկական դպրոցների համար արդէն կը լինեն հայերէն դասագրքեր, որոնք ինչպէս թրքական դպրոցներում, Հայ աշակերտներին կբաժանւեն անվճար:
0 Պատգամ:
Post a Comment