Հայ-թրքական հանդիպում Անկարայում՝ ապրիլի 24-ի՞ն

01.04.2010
Արթուր Պապեան

Հայ եւ թուրք մտաւորականների ներկայացուցիչները Ապրիլի 24-ին կը հանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում՝ 1915 թւականի իրադարձութիւնները (Հայոց Ցեղասպանութինը) քննարկելու եւ երկու երկրների միջեւ երկխօսութիւնը ծաւալելու նպատակով։
Ապրիլի 24-ից մեկնարկող երկօրեայ հանդիպման կազմակերպիչը «Անկարայի մտքի ազատութեան» նախաձեռնութիւնն է։ Միջոցառման մասնակիցների թւում են գրող, լեզւաբան Սեւան Նշանեանը, ԱՄՆ-ում հրապարակւող Armenian Weekly շաբաթաթերթի խմբագիր, լրագրող Խաչիկ Մուրադեանը, գրող, իրաւապաշտպան Սայիթ Չեթինը, քաղաքագէտ Բասկին Օրանը եւ ուրիշներ։
«Մենք հաւատում ենք, որ երկու ազգերի միջեւ առկայ խնդիրը կարող է լուծւել միայն երկխօսութեան ճանապարհով», - թրքական Hurriyet-ին ասել է Չեթինը, ով միջոցառման կազմակերպիչներից է։
«Այս հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերում են մեզ, քննարկւում են այլ տէրութիւնների մայրաքաղաքներում, որովհետեւ մենք ինքներս չենք կարողանում քննարկել դրանք։ Արեւմուտքի անկեղծութիւնը այս հարցում կասկածելի է, իսկ Թուրքիան ժխտողական քաղաքականութիւն է որդեգրել», - յաւելել է Չեթինը՝ պարզաբանելով հանդիպման նպատակները։
Հանդիպմանը քննարկւելիք թեմաներից են՝ «1915 թւականի կոտորածներին (Հայոց Ցեղասպանութիւնը) յանգեցրած իրադարձութիւնները», «Հայկական հարցը պատմական տեսանկիւնից»:

«Ազատութիւն»

0 Պատգամ: