Թուրքիայի Վանի նահանգում Հայկական գերեզմանոց են աւերում՝ շինարարութեան պատրւակով...
17:41 / 10.04.2010
Թրքական Taraf-ի փոխանցմամբ` Եայլաքոնաքի (նախկին անունը Թերեմաղ) գիւղապետը շինարարութիւն է իրականացնում Հայկական գերեզմանոցի տեղում, որի պատճառով գիւղացիները ընդվզել են եւ բողոքել:
Շինարարութեան դադարեցման համար գիւղացիները դիմել են երկրի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեանը: Խնդիրը նաեւ թրքական խորհրդարան է ներկայացրել Վանից ընտրւած պատգամաւոր Ֆաթմա Քուրթուլանը: Գիւղացիների անունից խօսող Համիթ Քարջըն, նշելով, որ խնդրի հետ կապւած՝ դիմել են նաեւ Մարդու իրաւունքների միութեան Վանի մասնաճիւղին, ասել է. «Մարդկային ոսկորները եւ գերեզմանաքարերը այդ վայրում ցրւած են ամենուր: Մարդու իրավունքների պաշտպաններին եմ դիմում. Այն ինչ կատարւում է, դէմ է թէ՛ իրավունքին, թէ՛ մարդկային արժէքներին»:


NEWS.am

0 Պատգամ: