ԼՂՀ դատախազութիւնը ադրբեջանցիների դէմ քրէական գործեր է յարուցել
16:44 / 10.04.2010
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղում 1992 թւականի Ապրիլի 10-ին տեղի ունեցած դէպքերի, ինչպէս նաեւ ԼՂՀ այլ տարածքներում ադրբեջանցիների կատարած յանցագործութիւնների կապակցութեամբ հինգ քրէական գործեր են յարուցւել ԼՂՀ դատախազութիւնում` «Ցեղասպանութիւն», «Սպանութիւն», «Ահաբեկչութիւն», «Մարդկութեան անվտանգութեան դէմ ուղղւած յանցագործութիւններ» յօդւածներով:
Ըստ այդմ, քրէական գործերի յարուցման հիմքում նշւում է, որ 1992թ. Ապրիլի 10-ին ժամը 7-ի սահմաններում նախկին Ադրբեջանի ԽՍՀ-ի ղեկավարութեան կողմից, ազգային հողի վրայ, ահաբեկչական խմբաւորումների աջակցութեամբ Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղում բնակւող հայերի ֆիզիկական ոչնչացմանն ուղղւած յանցաւոր գործողութիւններ են ձեռնարկւել, որի հետևանքով առանձին դաժանութեամբ սպանւել են 60 խաղաղ բնակիչներ, իսկ 70 խաղաղ բնակիչներ պատանդ են վերցւել:
Մէկ այլ քրէական գործում նշւում է, որ 1991թ. Յուլիսի 4-ին Ադրբեջանի միլիցիայի յատուկ նշանակութեան աշխատակիցները նախկին Առաջաձոր գիւղում բնակւող 3 ադրբեջանցիների գլխաւորութեամբ, անձնագրային ռեժիմի ստուգման պատրւակով, ներկայանալով Առաջաձոր գիւղ, ապօրինի ազատութիւնից զրկելով 3 հայերի, նրանց առևանգել տարել են Սրխավենդ գիւղ, ապա` Շուշի, յետոյ` Բաքու, ենթարկել են խոշտանգումների և դատարանի դատավճռով դատապարտւել 15 տարւայ ազատազրկման, որը չի իրականացւել: Հետագայում նրանք փոխանակւել են ռազմագերիների հետ:
Բացի այդ, 1992թ. Փետրւարից մինչև Յուլիսի 6-ը Ադրբեջանի ղեկավարութիւնը ԼՂՀ նորաստեղծ պետութեան տապալման նպատակով սահմանամերձ գօտում զինւած ադրբեջանական ահաբեկչական խմբաւորումների հետ ազգային հողի վրայ կազմակերպել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում բնակւող հայերի ֆիզիկական ոչնչացմանն ուղղւած յանցաւոր գործողութիւններ, որի հետևանքով առանձին դաժանութեամբ կեանքից զրկել են Մարտակերտում բնակւող 49, Սէյսուլան գիւղում բնակւող 10, Ջայնթաղ գիւղում բնակւող 8 հայ բնակիչների: 10 ադրբեջանցիներ որպէս մեղադրեալ են ներգրաււել` ԼՂՀ քրէական օրէնսգրքի 389-րդ յօդւածով (միջազգային ահաբեկչութիւն), նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրւել կալանքը և յայտարարւել հետախուզում:
Հետագայում այս քրէական գործերը կասեցւել են:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment