Սերժ Սարգսեանի պաշտօնավարման մասին «Ժառանգութիւնը» ոչ մի դրական գնահատական տալ չի կարող


14:32 • 09.04.10
«Կը ցանկանայի որևէ դրական գնահատական տալ, բայց, ցաւօք, չեմ կարող»,- անդրադառնալով Սերժ Սարգսեանի նախագահութեան երկու տարիներին` այսօր ասաց «Ժառանգութեան» վարչութեան նախագահ Արմէն Մարտիրոսեանը:
Ըստ նրա` վերջին երկու տարիներին որևէ առաջխաղացում չի նկատւել. «Մարտի 1-ի հանգուցալուծում չի եղել, չեն բացայայտւել հրաման տւողներն ու կատարողները, քաղբանտարկեալներ կան երկրում, դատական համակարգը մնացել է նոյնը, ընտրական գործընթացները չեն աշխատում, տնտեսական բարեփոխումներ չեն կատարւում, արտաքին մարտահրաւէրներին համարժէք պատասխան չի տրւում»:
Արմէն Մարտիրոսեանը բացասական գնահատեց նաև Սերժ Սարգսեանի արտաքին նախաձեռնողական քաղաքականութիւնը: Նա ասաց, որ «որևէ մէկը Հայաստանում չունի մանդատ, որ ստորագրէր Հայ-թրքական արձանագրութիւններ և փորձեր վաւերացնել դրանք»:

Tert.am

0 Պատգամ: