Թող մեզ տան Արևմտեան Հայաստանը, մենք կորոշենք ինչ անել»


«Արցախի ազատագրւած հողերը չբնակեցւեցին իշխանութիւնների ապաշնորհ քաղաքականութեան պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց «Արաբօ» ջոկատի հրամանատար Մանւէլ Եղիազարեանը` պատասխանելով Aysor-ի հարցին, թէ ինչպէ՞ս կը գնահատի անցած տարիների դեմոգրաֆիական քաղաքականութիւնը:
Նա նշեց, որ շատ լաւ տեղեակ է, թէ ինչ է կատարւում Լաչինում, Աղդամում և միւս շրջաններում: Մ. Եղիազարեանի համոզմամբ` ոչ մէկը չցանկացաւ Հայ ժողովրդի համար գլոբալ հարց լուծել. «99 %-ն ուզում են իրենց ստամոքսի, իրենց կեցութեան հարցը լուծել: Դրա համար ոչ մի բան չստացւեց»:
Ազատամարտիկի խօսքերով, եթէ մէկն ունի շատ կապիտալ, շատ սեփականութիւն, ապա դա քամուն չի տալիս ու չի հրաժարւում, այլ տալիս է վարձով, կամ այլ կերպ է օգտագործում:
«Թող մեզ տան Արևմտեան Հայաստանը, մենք կորոշենք` ինչ անել»,- ասաց Մ. Եղիազարեանն ու յաւելեց. «Մեզ սպանեցին, մեր վարկանիշն ընկաւ: Հէնց Արևմտեան Հայաստանը ձեռք բերենք, Նախիջևան, Ջաւախք, մեր ռեյտինգը սարսափելի բարձրանալու է: Էլ մենք 8-9 միլիոն չենք լինելու, լինելու ենք 18-20 միլիոն: Յաղթողի շարքերն են համալրում: Թոյլերից, պարտւողից բոլորը փախնում են: Ես ուժեղ Հայաստանի մասին եմ խօսում»:
Aysor.am

0 Պատգամ: