Սարգսեան-Էրդողան հանդիպումը Վաշինգտոնում տեղի կունենայ այսօր` Ապրիլի 12-ին, Երեւանի ժամանակով 18.30-ին
(Դարձեալ Ապրիլին)

11:16 / 12.04.2010
Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովին մասնակցելու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրաւէրով Վաշինգտոն մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը այսօր երեկոյեան կը հանդիպեն միմեանց:
Թրքական լրատւամիջոցների փոխանցմամբ` Սարգսեան-Էրդողանը հանդիպումը Վաշինգտոնում տեղի կունենայ այսօր` Ապրիլի 12-ին, Երեւանի ժամանակով 18.30-ին (Թեհրանի՝ 18):
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանի յատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մեկնել էր Երեւան, Հայաստանի նախագահին յանձնել Թուրքիայի վարչապետի գրաւոր եւ բանաւոր ուղերձները եւ նախագահ Սարգսեանից Վաշինգտնում հանդիպում հայցել:
Ըստ թրքական աղբիւրների, ՀՀ նախագահին ուղղւած նամակի մէջ նշւած է եղել, որ Թուրքիան պատրաստ է սկսել Հայ-թրքական արձանագրութիւնների վաւերացման գործընթացը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: