Milliyet-ը Երևանին է փոխանցում Անկարայի պատգամը
«Մի քիչ համբերէք»
16:42 • 02.04.10
«Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրւած արձանագրութիւններն իրենց չեն սպառել: Մեկնարկած գործընթացը շարունակւում է: Սակայն ներկայ փուլում հնարաւոր չէ, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը վաւերացնի այդ փաստաթղթերը: Այդ պատճառով գործընթացը պէտք է թողնել ժամանակին: Հարկ է, որպէսզի Հայաստանն էլ այդ հարցում համբերատար լինի...»,- թրքական Milliyet օրաթերթին տւած հարցազրոյցում այս մասին յայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտօնեայ, որի անունը չի նշւում:
Թուրք պաշտօնեան, միևնոյն ժամանակ, վերահաստատել է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում Ղարաբաղեան նախապայմանը` յայտարարելով, որ առանց Ղարաբաղեան հիմնախնդրում առաջընթացի ապահովման արձանագրային գործընթացը տեղից չի շարժւի:
Թուրք պաշտօնեան յոյս է յայտնել, որ Միացեալ Նահանգները կը միջամտի և հայաստանեան իշխանութիւններին թոյլ չի տայ յետ վերցնել արձանագրութիւնների տակ դրած ստորագրութիւնը:
«Ենթադրում ենք, որ ԱՄՆ առաջնորդները խորհուրդ կը տան Սերժ Սարգսեանին յետ չկանչել արձանագրութիւնները և չտապալել գործընթացը... Եթէ Հայաստանը միակողմանիօրէն հրաժարւի արձանագրութիւններից, նա կը յայտնւի գործընթացը կասեցնողի կարգավիճակում»,- յայտարարել է թուրք բարձրաստիճան պաշտօնեան:

Tert.am

0 Պատգամ: