Վաշինգտոնեան հանդիպումը կը փոխի՞ իրավիճակը Հայ–թրքական գործընթացում
14:07 • 02.04.10
Հաւանականութիւնը, որ Հայ–թրքական գործընթացը կունենայ շարունակութիւն, նւազել է։
Այսօր կայացած աուլիսում այսպիսի տեսակէտ յայտնեց «Եւրոպական ինտեգրացիայ» հասարակական կազմակերպութեան նախագահ Կարէն Բեքարեանը։ Միևնոյն ժամանակ, ըստ նրա, այդ հաւանականութիւնը զրոյական էլ չէ։
«Իրականում, ապրիլեան սպասւող հանդիպումը Վաշինգտոնում կարող է բաւականին հետաքրքիր նոր ելևէջներ աւելացնել կամ զարկ տալ գործընթացին։ Կապրենք՝ կտեսնենք, որովհետև շատ բազմաֆունկցիոնալ վիճակ է, և սա արդէն միայն Հայ–թրքական խնդիրը չէ»,– ասաց նա։
Ըստ Բեքարեանի՝ Օբամա–Սարգսեան–Էրդողան հնարաւոր հանդիպումը ցոյց կը տայ, թէ ինչ նոր հնարաւորութիւններ կան այս գործընթացում։ «Քաղաքականութիւնը սև և սպիտակ գոյներ չի սիրում։ Այն աւելի շատ հաւանականութիւնների դաշտ է»,– ասաց փորձագէտը՝ նշելով, որ հնարաւոր է իրավիճակի փոփոխութիւն։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment