Վահան Յովհաննիսեան.–
Միայն յայտնինե՞րը իրաւունք ունեն զբօսնելու Ազատութեան հրապարակում


15:35 • 11.06.10
Այսօր լրագրողները «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանին հարցրին, թէ ինչպէս է նա վերաբերւում ՀԱԿ-ի ակտիւիստների զբօսանքն Ազատութեան հրապարակում արգելելուն։
«Օրերս ես ոստիկանութեան մի հետաքրքիր հաղորդագրութիւն լսեցի, որ Ազատութեան հրապարակում զբօսնում են անյայտ մարդիկ։ Այսինքն ի՞նչ, միայն յայտնինե՞րը իրաւունք ունեն զբօսնելու կամ զբօսնողները պէտք է բացեն անձնագրերը և ցոյց տան տւեալնե՞րը, կամ բանտից ազատւած լինելու տեղեկա՞նքը, որը նոյնպէս անձը հաստատող փաստաթուղթ է։ Կարծում եմ, որ ոստիկանութեան խնդիրը չէ զբօսանքները թոյլատրելը կամ արգելելը»,- ասաց Վահան Յովհաննիսեանը։

Tert.am

0 Պատգամ: