Երեխաների պաշտպանութեան օրն է
Պետական Ուղերձ


1950 թւականից Յունիսի 1-ը ամբողջ աշխարհում նշւում է որպէս Երեխաների պաշտպանութեան օր:
Տօնը նշելու նախաձեռնութիւնը պատկանում է Կանանց միջազգային ժողովրդավարական ֆեդերացիային, որը, ստանալով ՄԱԿ-ի օժանդակութիւնը, 1949 թւականի նոյեմբեր ամսին արտահերթ նիստ հրաւիրեց և որոշում ընդունեց` Յունիսի 1-ը հռչակել Երեխաների պաշտպանութեան օր:
Տոնի առթիվ երեխաներին շնորհաւորական ուղերձով է դիմել Հայաստանի Հանրապետութեան աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականեանը:
«Սրտանց շնորհաւորում եմ ձեզ` երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ առիթով:
Ձեր անկեղծութեամբ և անմիջականութեամբ դուք ջերմացնում էք մարդկանց սրտերը` հրճւանքի և գոհունակութեան պահեր պարգևելով ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին:
Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, երեխաների խնդիրներով զբաղւող բոլոր մարմիններն անում են հնարաւորը` երեխաների սոցիալական իրաւունքները պաշտպանելու, առողջ, կրթւած և ազատ սերունդ ունենալու համար, քանզի դուք էք մեր յաջողութիւնների և ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան:
Այսօր բազմաթիւ ծրագրեր են իրականացւում` լուծելու ինչպէս ընտանիքներում ապրող, այնպէս էլ պետական հաստատութիւններում խնամւող երեխաների խնդիրները, ստեղծւում են պայմաններ, որոնք հնարաւորութիւն կտան ձեզ` ձևաւորւել որպէս հասարակութեան լիիրաւ անդամներ, կնպաստեն ձեր ինքնադրսևորմանն ու կայացմանը:
Փորձենք մեզ տրւած հնարաւորութիւններն օգտագործել այնպէս, որ ձեր իւրաքանչիւր օրը լինի բազմազան ու գունագեղ, գորովանքով ու քնքշանքով լի:
Սիրելիներս, մէկ անգամ ևս շնորհաւորում եմ ամառային ջերմ և ուրախ տօնի կապակցութեամբ և մաղթում, որ մանկութեան Ձեր մոլորակում անկեղծ ժպիտն ու սէրը յարատևեն», - ասւած է նախարարի ուղերձում:

ԱՅՍՕՐ, 09:13
Aysor.am

0 Պատգամ: