Յարութ Սասունեան.–
Էրդողանի Արգենտինա այցից հրաժարւելն այն գինն է, որը Թուրքիան վճարում է Ցեղասպանութեան համար
Յունիս 05, 2010 20:58
Չբաւարարւելով տարածաշրջանը տիրապետելու իր նոր օսմանեան քաղաքականութեամբ, Թուրքիան որոշել է ընդլայնել իր ազդեցութեան ծիրը շատ աւելի հեռուներում` երկրագնդի չորս կողմերում: Սակայն, երբ Թուրքիան պաղեստինցիների տառապանքների նկատմամբ ձեւական կարեկցանք ցուցաբերեց իսլամական աշխարհը սիրաշահելու համար, նա շրջւեց իր վաղեմի քաղաքական եւ ռազմավարական գործընկեր Իսրայէլից եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից:

Վերջերս Հարաւային Ամերիկայի երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան յարաճուն ճանաչմանը հակազդելու մղումով տոգորւած, վարչապետ Էրդողանն անցեալ շաբաթ ձեռնամուխ եղաւ իր առաջին ուղեւորութեանը Արգենտինա, Բրազիլիա եւ Չիլի: Արգենտինայում Թուրքիայի դեսպանն այս այցը նախապատրաստելիս եռանդուն աշխատանքներ էր տարել տեղական իշխանութիւնների հետ, որպէսզի թոյլատրեն Էրդողանին, եօթ նախարարների եւ 300 գործարարների ուղեկցութեամբ, հանդիսաւորութեամբ բացել Քեմալ Աթաթուրքի կիսանդրին Բուէնոս Այրէսի խոշոր զբօսայգիներից մէկում:
Ի պատասխան թուրք դեսպանի լոբբիստական ջանքերի, տեղի հայկական համայնքը անցաւ հակահարւածների՝ վճարովի յայտարարութիւններ տեղադրելով երկու խոշոր թերթերում եւ Բուէնոս Այրէսի քաղաքապետարանից պահանջելով չմեծարել Աթաթուրքին, վերջինիս մեղադրելով Երիտթուրքերի վարչակարգի նախաձեռնած Ցեղասպանութիւնը շարունակելու մէջ: Հայերն իրենց բողոքն արտայայտեցին նաեւ Էրդողանի այցի դէմ՝ մեղադրելով նրան Ցեղասպանութեան ժխտողական կառավարութիւն գլխաւորելու համար:
Բուէնոս Այրէսի իշխանութիւնները դրականօրէն արձագանքեցին հայերի մտահոգութիւններին` շնորհիւ տեղի հայ համայնքի հետ ունեցած վաղեմի ջերմ կապերի: Աւելին, վերջին տարիներին քաղաքային իշխանութիւնները երկու դասագիրք են հրատարակել Հայոց Ցեղասպանութեան մասին, որոնցով դասաւանդում են քաղաքի դպրոցներում: Կարեւոր է, որ այդ դասագրքերում լուսաբանւած է Աթաթուրքի ունեցած դերն իր նախորդների ցեղասպան գործունէութիւնը շարունակելու գործում:
Թուրքական պլանները վերջիվերջոյ ձախողւեցին, երբ բացայայտւեց, որ Թուրքիայի դեսպանը փորձել էր խաբել Բուէնոս Այրէսի քաղաքային իշխանութիւններին: Նա կեղծօրէն պնդել էր, թէ պարզապէս թոյտւութիւն է հայցում Աթաթուրքի՝ մի քանի տարի առաջ իբր թէ կորած կիսանդրին փոխարինելու համար: Թուրքիայի դեսպանի պահանջները քննարկելիս, Բուէնոս Այրէսի իշխանութիւնները յայտնաբերեցին, որ Աթաթուրքի կիսանդրին այդ զբօսայգում երբէք չի եղել: Իրականում այդ տեղում եղել է մարդու իրաւունքների եգիպտացի նշանաւոր պաշտպանի կիսանդրին: Արգենտինայի խոշոր արաբական համայնքը չափազանց վրդոււել էր, իմանալով, որ թուրք դեսպանը կեղծ փաստարկներ բերելով, փորձել էր իրենց սիրելի հերոսի կորած կիսանդրին փոխարինել Աթաթուրքի կիսանդրով: Թուրքիայի դեսպանը միտումնաւոր կեղծել էր փաստերը` շատ լաւ գիտակցելով, որ քաղաքային իշխանութիւնները չեն համաձայնի օրէնք ընդունել, որով կը թոյլատրւի Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը:
Երբ Էրդողանն իմացաւ, որ Աթաթուրքի կիսանդրու տեղադրումը չի կայանալու, նա Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշներից պահանջեց վերանայել քաղաքային իշխանութիւնների որոշումը: Սակայն, Կիրշները բացատրեց, որ նա այդպիսի քայլ անելու իրաւասութիւն չունի, քանզի Բուէնոս Այրէսը ինքնուրոյն ղեկավարութիւն ունի, եւ տեղական հարցերին միջամտելու ցանկացած փորձ Արգենտինայի ժողովրդավարական սահմանադրութեան խախտում կլինի:
Չնայած այն հանգամանքին, որ Էրդողանը Աթաթուրքի երկրպագուն չէ, այլ` իսլամիստ, սակայն նա ստիպւած էր պաշտպանել Թուրքիայի յարգւած հիմնադիր եւ ազգային հերոս Աթաթուրքի «պատիւը»: Հակառակ դէպքում, տուն վերադառնալով վարչապետը լուրջ յարձակումների թիրախ կը դառնար թուրք ազգայնականների եւ հզօր բանակի կողմից: Վերջին հարցախոյզերի համաձայն նրա կուսակցութիւնը (AKP) իշխանութեան գալուց յետոյ առաջին անգամ մի փոքր զիջում է ընդդիմադիր Քեմալիստական կուսակցութեանը (CHP), որը կարող է լուրջ անհանգստութեան պատճառ դառնալ վարչապետի համար յաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրութիւններում: Այս իրավիճակում, Էրդողանը ստիպւած էր չեղեալ յայտարարել իր չափից աւելի գովաբանւած ուղեւորութիւնը Արգենտինա` Բրազիլիա այցելելուց յետոյ:
Առաջին անգամ է, որ Թուրքիայի մի վարչապետ ստիպւած է ընդհատել իր արտասահմանեան այցը՝ Հայ համայնքի աչալրջութեան շնորհիվ: Պէտք է արժանին մատուցել արգենտինահայերին իրենց արդիւնաւէտ գործունէութեան համար: Աշխարհասփիւռ հայկական համայնքները պէտք է հետեւեն նրանց օրինակին` իրականացնելով օրէնքի շրջանակներում թոյլատրելի բոլոր միջոցները թուրք պաշտօնեաների այցերը, ռազմական եւ առեւտրային պայմանագրերը չեղեալ յայտարարելու, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ դիւանագիտական յարաբերութիւնները խզելու ուղղութեամբ, ընդհուպ մինչեւ դեսպանների յետկանչը:
Թուրքիայի ղեկավարներին պէտք է մշտապէս յիշեցնել իրենց նախնիների գործած զանգւածային ոճրագործութիւնների մասին: Քանի դեռ Թուրքիայի կառավարութիւնը չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը եւ պատշաճ փոխհատուցում չի կատարել, ապա ստիպւած է քաղաքական ու տնտեսական շատ թանկ գին վճարել տարիներ շարունակ:
Յարութ Սասունեան

«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment