120-ԱՄԵԱՅ ԱՆՇԵՂ ՈՒՂԻՆ

Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադրման 120-րդ տարեդարձի առթիւ

21 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2010
Այս տարի լրանում է Հ. Յ. Դաշնակցութեան ծննդեան 120-ամեակը: Ինչպէս վերանկախացած Հայաստանում, այնպէս էլ Սփիւռքում ապրող բոլոր հայկական գաղթօջախներում հայ ժողովրդի ստւար խաւերը, միացած Հ. Յ. Դաշնակցութեան, միասնաբար տօնում են մի անվեհեր եւ ազգային յեղափոխական կուսակցութեան՝ Դաշնակցութեան 120-րդ տարեդարձը:

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը մի եզակի կուսակցութիւն է հայ ժողովրդի դարաւոր կեանքում: Եզակի է, քանի որ նա ծնւած է հայ ժողովրդի արգանդից, որի գաղափարաբանութեան մէջ չկայ օտարածին ոչ մի գաղափար:«Հ. Յ. Դաշնակցութիւնը ստեղծւեց 1890 թւականի ամռանը, Թբիլիսիում, այդ նպատակով գումարւած հիմնադիր ժողովում. նրա մէջ մտան այն ժամանակ գոյութիւն ունեցող համարեա բոլոր յեղափոխական խմբերն ու կազմակերպութիւնները:

Այդ պատճառով՝ նա սկզբնական շրջանում կոչւեց Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն» («Դիւան Հ. Յ. Դաշնակցութեան»): Հ. Յ. Դաշնակցութիւնը, հաւատարիմ իր ուխտին, շատ կարճ ժամանակամիջոցում կարողացաւ մեծ հեղինակութիւն եւ հմայք ստեղծել հայ ժողովրդի մէջ եւ ի շնորհիւ իր հիմնադիր երրորդութեան ջանքերի՝ կարողացաւ նրա մէջ թաքնւած յեղափոխական ուժեր յայտնաբերել ու ներգրաւել իր շարքերը:

Եւ այնպիսի յեղափոխական յանդուգն քայլեր կատա-րել, որ ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ Եւրոպայի ուշադրութիւնը գրաւել իր վրայ:Այսօր եւս, ինչպէս 120 տարիներ առաջ, Հ. Յ. Դաշնակցութիւնը հետապնդում է մէկ հիմնական նպատակ, մէկ իդէալ՝ հայ ժողովրդի գոյատեւման եւ հզօրացման իդէալը, եւ իր բոլոր միջոցներով աշխատում է ծառայել այդ նպատակի իրագործմանը, ծառայել հայ ժողովրդի սրբազան դատին:

«ԱԼԻՔ»


3 Պատգամ:

hin hooski andam said...

Sireli baron Vartan
Hargank zez vor aiskan djvarootunner kashelooc hedo mnacel ek zer angeghc gaghapari vra yev shaderi nman 180 asdijan check tekvel anznagan shahere zerkic chdaloo hamar. Sa yerevoom e zer veblogoom nuter deghadrelooc.
Aisor shadern en hokhordoom zer masin baic yes vsdah em vor mi or badaskhan en daloo irenc anmardgayin ararkneri hamar.
Inz hamar hasganali e azgayin marminneri mej gdnvogh vorosh anhadneri verabermoonke zer ngadmamb kani vor gidem nranc biographin baic cavalin mer khorhrdarani badgamavorneri gecvackn e voronk djbakhdabar irenc dirkoroshoomneri hamar gakhvac en shaderic?!

Anonymous said...

Ես չգիտեմ ինչպէս պիտի գնահատել այդ ծով մեծահոգութիւնը։ Այսքան չարիքներից յետոյ դու դարձեալ կառչած ես քո գաղափարին։ Այնպէս ինչպէս իւրաքանչիւր հաւատաւոր ընկերից է սպասւում, բայց սիրելի Վարդան, դու շատ, շատ մեծահոգի ու լայնախոհ ես, նկատելով այս կացութեանը եւ վիճակը որ տիրում է մեր համայնքում ու շարքերում։ Կեցցէս սիրելի Վարդան։

Anonymous said...

Իսկապէս որոշները պիտի ամաչեն, ու վերանայեն իրենց անտակտ գործունէութեան մէջ թոյլ տւած աններելի սխալները։