Բողոքի երթ և ցոյց` ընդդէմ օտարալեզու

դպրոցների վերաբացման նախագծերի



21:08 • 14.12.10
«Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը այսօր բողոքի երթ և ցոյց կանցկացնի մայրաքաղաքում` ընդդէմ օտարալեզու դպրոցների վերաբացման օրինագծերի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նախաձեռնութեան անդամ Արամ Ապատեանը, որը իր մի քանի համակիրների հետ այսօր փոքրիկ պիկէտ է անցկացրել խորհրդարանի մօտ:
Նախաձեռնութեան երթը կսկսւի առաւօտեան, ժամը 10-ին` կառավարութեան առջևից: Ապա երթի մասնակիցները կգնան կրթութեան և գիտութեան նախարարութիւն, ՀՀ նախագահի նստավայր, ապա կհաւաքւեն Ազգային ժողովի մուտքի մօտ: Այդպիսով, «Մենք դէմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնութիւնը պատրաստւում է իր բողոքն արտայայտել Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկւած այն օրինագծերի առնչութեամբ, որոնք նախատեսում են օտարալեզու դպրոցների բացում մեր երկրում:
Յիշեցնենք, որ կառավարութեան նախաձեռնութեամբ այսօրւանից մեկնարկած Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում են ընդգրկւած «Լեզւի մասին» և «Հանրակրթութեան մասին» ՀՀ օրէնքներում փոփոխութիւններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնց դէմ ընդւզում է նշւած նախաձեռնութիւնը: Ի դէպ, նշւած նախագծերն առաջին ընթերցմամբ արդէն իսկ ընդունւել են:


Tert.am

0 Պատգամ: