Միւս մշակոյթների աղբը
ներմուծւում է Հայաստան
«Այսօր եթերում հազարաւոր երգեր են հնչում, որոնք Հայ երգարւեստի հետ
կապ չունեն»
«Հայերն այսօր թուրքերէն երգեր են երգում իրենց հարսանիքներում ու դրանց
ներքոյ պարում, հաշւի չի առնւում, որ դա մեր թշնամու երաժշտութիւնն է»
14:13 • 18.12.10
«Հայրենասիրութիւնն ու ազգասիրութիւնը սերունդներին ի վերուստ չի տրւում, դրանցով օժտւած լինելու համար պէտք է ճանաչել հայրենիքը։ Ինչպէ՞ս կարող է երեխան առանց ծնողին ճանաչելու սիրել նրան»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ազգային երգերի կատարող Սահակ Սահակեանը։Ըստ նրա՝ ազգապահպանութեան խնդիրների մասին խօսելով՝ պէտք է նկատի ունենալ, որ ազգապահպանութեամբ չի զբաղւի այն զաւակը, որը չի սիրում իր ազգը։
«Մենք անկախութեան 20 տարիների ընթացքում չկարողացանք հասնել նրան, որ մեր դպրոցներում հայեցի դաստիարակութիւն լինի, հոգևոր երաժշտութիւն դասաւանդւի։ Այսօր եթերում հազարաւոր երգեր են հնչում, որոնք Հայ երգարւեստի հետ կապ չունեն»,– նշեց երգիչը։ Նրա խօսքով՝ հայերն այսօր թուրքերէն երգեր են երգում իրենց հարսանիքներում ու դրանց ներքոյ պարում։ Հաշւի չի առնւում, որ դա մեր թշնամու երաժշտութիւնն է։ Այնինչ մենք ունենք մեր մաքրամաքուր երգը, որին, ըստ բանախօսի, այսօր ոչ ոք չի անդրադառնում։
«Եթէ չգիտի նոր սերունդը, ո՞նց անդրադառնան այդ երգերին, ի՞նչ մեղք ունի նոր սերունդը, եթէ նրան չեն սովորեցրել։ Այսօր եթէ մեր հեռուստաեթերում գողական սերիալներ են ցուցադրւում ու Կոմիտաս չի հնչում, որտեղի՞ց պէտք է ազգայինի մասին իմանան երիտասարդները։ Կան ալիքներ, որոնք ամէն օր միայն ռաբիս են հնչեցնում»,– ընդգծեց նա։Երգիչը միաժամանակ նշեց, որ այսօրւայ երիտասարդութեան մասին մեծ կարծիք ունի, քանի որ համոզւած է՝ եթէ նրանք լաւը լսեն, անպայման կգնահատեն։
Երգչի խօսքով՝ այսօր ոչ թէ այլ երկրների բարձրարժէք երաժշտութիւնն է ներմուծւում Հայաստան, այլ միւս մշակոյթների աղբը։Անդրադառնալով ռազմահայրենասիրական երգերին՝ բանախօսը նշեց, որ այսօր զինւորի երգը փոխւել է։ «Ցաւդ տանեմ մեծ բան չի, ինձ սպասի, կծառայեմ ու կգամ... Այսինքն իմաստը ոչ թէ հայրենիքի համար պայքարելն է, այլ բանակից յետ գալը։ Ունենք ռազմի երգեր, որոնց մէջ բացակայում է թշնամու կերպարը»,– նշեց նա։
Սահակեանն անգամ հին ռազմահայրենասիրական երգերից հատւածներ երգեց՝ նշելով, որ այսօր այդ երգերի խօսքերը փոխարինւել են «Մի նամակ, մի համբոյր, սպասիր ես յետ կգամ» բառերով։
Սահակ Սահակեանը նաև տեղեկացրեց, որ այս տարւայ սեպտեմբերից հրատարակւում է «Լուսակն» ամսագիրը, որի «Քնար» էջը նւիրւած է ազգային երգերին։
Tert.am

0 Պատգամ:
Post a Comment