Ղարաբաղեան հիմնախնդրի հետ
կապւած WikiLeaks-ի
բացայայտումները
Դեկտեմբեր 15, 2010 00:25
WikiLeaks-ը հրապարակել է Ստոկհոլմում ԱՄՆ գործերի ժամանակաւոր հաւատարմատար Լորա Կիրկոնելի զեկոյցը` բարձրաստիճան եւրոպացի դիւանագէտների եւ ԱՄՆ պետքարտուղարի Եւրոպայի ու Եւրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի 2009 թւականին կայացած հանդիպման մասին: Գորդոնն անդրադարձել է նաեւ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը:
«Ղարաբաղեան հիմնախնդրի լուծումը եւս Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման բանալի է: Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը նաեւ կնպաստի էներգակիրների առաքումների տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Ղարաբաղեան հարցի կարգաւորումը կնպաստի գազի արտահանման հարաւային միջանցքի ձեւաւորմանը», - յայտարարել է Գորդոնը:
Գաղտնազերծած զեկոյցի համաձայն, Գորդոնը նաեւ շեշտել է Մոսկւայի դերը Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում:
«Ռուսներն արդիւնաւէտ են աշխատում, սակայն առայժմ պարզ չէ, թէ նրանք ձեւական քայլեր են անում, թէ, իսկապէս, ուզում են լուծել խնդիրը»,- ասել է պետքարտուղարի տեղակալը:
Զեկոյցի համաձայն, եւրոպացի դիւանագէտները Ղարաբաղեան հարցում ռուսների դերակատարութեանը մօտեցել են լուրջ վերապահումներով:
Եւրամիութեան Խորհրդի քարտուղարութեան բարձրաստիճան ներկայացուցիչ, բրիտանացի դիւանագէտ Ռոբերտ Կուպերը դիմելով Գորդոնին ասել է. «Եթէ ռուսներն ուզենային լուծել այս խնդիրը, ապա վաղուց լուծած կլինեին»:
Ստոկհոլմեան հանդիպման ընթացքում Ֆիլիպ Գորդոնն անդրադարձել է նաեւ ռուս-ամերիկեան յարաբերութիւններին, այդ թւում կապւած Վրաստանի, Աբխազիայի եւ Հարաւային Օսիայի հետ:
Գորդոնը յայտարարել է. «Մենք ուզում ենք բարելաւել յարաբերութիւնները Ռուսաստանի հետ, բայց մի շարք հարցերում զիջումներ չեն լինի, մասնաւորապէս, Հարաւային Օսիան ու Աբխազիան չեն ճանաչւի որպէս անկախ պետութիւններ: ԱՄՆ-ն այդ կարգի փոխզիջումների չի գնում: Մեր ջանքերի շնորհիւ որոշ միջազգային կազմակերպութիւններում, մասնաւորապէս, ԵԱՀԿ-ում Ռուսաստանը յայտնւել է մեկուսացման մէջ»:
Եւրամիութեան ներկայացուցիչները Վաշինգտոնին կոչ են արել դիւանագիտական ճնշում գործադրել Միխայիլ Սահակաշվիլիի կառավարութեան վրայ: ԵՄ Խորհրդի քարտուղարութեան քաղաքական հարցերով համակարգող Հելգա Շմիդտը Գորդոնին ասել է. «Պէտք է համոզել պաշտօնական Թբիլիսիին` աշխատել Աբխազիայի հետ: Վրաստանի կողմից իրենց առաջարկին մերժում ստանալուց յետոյ աբխազներին ոչինչ չէր մնում, քան աջակցութիւն փնտրել Ռուսաստանից»:
«Թբիլիսիում պէտք է յստակ գիտակցեն, որ մենք կշարունակենք աջակցել Վրաստանին, բայց չենք պատրաստւում ազատութիւն տալ Սահակաշվիլին»,- գաղտնի փաստաթղթի համաձայն, նշել են Եւրամիութեան ներկայացուցիչները, հաղորդում է Ազատութիւն ռադիոկայանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ:
Post a Comment