ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Երեւան (Երկիր) - Օրերս ինտերնետային www.youtharmenia.ru կայքում տեղադրւել է բաց նամակ` ուղղւած ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին: Նամակում մասնաւորապէս նշւում է. «Մենք` ներքոստորագրեալներս, հանդէս ենք գալիս ընդդէմ հայ-թուրքական բանակցութիւնների արձանագրութիւնների եւ Արցախի հիմնախնդրի լուծման հիմնական սկզբունքների, դատապարտում ենք 1915թ. Օսմանեան կայսրութիւնում իրականացւած հայերի ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը կասկածի տակ առնող ցանկացած քայլ, ինչպէս նաեւ, մինչեւ Արցախի անկախութեան միջազգային ճանաչումը, Ադրբեջանին որեւէ տարածք զիջելը:
Ցանկացած ոք, ով կասկածի տակ կառնի 1915թ. Հայոց ցեղասպանութեան փաստը կամ կը փորձի յանձնել արեան գնով ազատագրւած տարածքները, մեր կողմից կը նկատւի որպէս ամենավերջին դաւաճան»:
Ակցիայի նախաձեռնողներն այս նամակով եւ ստորագրահաւաքով փորձում են ՀՀ նախագահին յայտնել, որ իրենք եւս հայութեան անբաժանելի մասն են, ունեն տեսակէտներ ու կարծիքներ, եւ ցանկանում են իրենց կարծիքը նոյնպէս հրապարակել: «Թող իմանան, թէ ինչպէս մենք կը վերաբերւենք իրենց` հակառակ դէպքում: Ուզում ենք, որ վերջապէս հասկանան, որ սփիւռքը այն անհատներով եւ անուններով չի սահմանափակւում, ովքեր ամէն ընտրութիւնից առաջ գործող իշխանութիւններին են պաշտպանում շահադիտական նպատակներով: Թող իմանան, որ Ցեղասպանութեան ճանաչմանը խոչընդոտողն ու Արցախի տարածքները յանձնողը մեզ համար կը լինի մեր պատմութեան ամենավերջին դաւաճանը:

Իսկ եթէ նրանց վրայ արտասահմանից ինչ-որ ճնշումներ կան, թող իմանան, որ մենք կանգնած ենք իրենց կողքին, ու աւելի վստահ լինեն եւ չնահանջեն»,- ինտերնետով յայտնեց ակցիայի անմիջական նախաձեռնող Վահագն Ադամեանը:
Ըստ վերջին տւեալների՝ նամակին իրենց ստորագրութիւններով արդէն համաձայնութիւն են յայտնել 147 հոգի:

Ինչպէս հաւաստիացրեց ստորագրահաւաքի կազմակերպիչը, նախաձեռնութեանն են միացել նաեւ հայկական ինտերնետային տարբեր հանրոյթներ, ֆորումներ: Հաշւի առնելով ինտերնետի հնարաւորութիւնները` կազմակերպիչները յոյս ունեն, որ ինտերնետային ստորագրահաւաքը մեծ թափ կը հաւաքի:
0 Պատգամ:
Post a Comment