«Միացում»-ը ցոյց է անցկացնում նախագահի նստավայրի մօտ
23.09.2009
Յասմիկ Սմբատեան
«Միացում» ազգային նախաձեռնութիւնը չորեքշաբթի օրը բողոքի ակցիա էր կազմակերպել Հայաստանի նախագահի նստավայրի մօտ՝ ընդդէմ «Մադրիդեան սկզբունքների» եւ նախաստորագրւած Հայ-թուրքական արձանագրութիւնների։

Տարածքը հսկող առնւազն մէկ տասնեակ ոստիկանները` Ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան պետ Ռոբերտ Մելքոնեանի եւ նրա տեղակալ Վալերի Օսիպեանի գլխաւորութեամբ, նախ մասնակիցներին խնդրեցին ազատել մայթը` անցորդների ազատ անցուդարձը չխոչընդոտելու համար։
Ակցիայի մասնակիցներից մի տարէց կին, ով արցախեան հերոսամարտի տարիներին զոհւած Էդիկ Տռուզեանի մայրն է, իր ձեռքում պահում էր պաստառ` նախագահ Սերժ Սարգսեանի խաչով ջնջած դիմանկարով։ Ոստիկանները մի քանի անգամ փորձեցին խլել նրա պաստառը` ասելով, թէ այն վիրաւորանք է նախագահի հասցէին, թէ «բողոքի ձեւն էլ սահմաններ ունի»։ Բողոքի ակցիայի միւս մասնակիցները, սակայն, ընդդիմացան դրան, եւ պաստառը մնաց կնոջ մօտ։
Քիչ անց, այդուհանդէրձ, քաշքշուկ տեղի ունեցաւ ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ, երբ ոստիկաններից մէկը մօտեցավ, տարէց կնոջից խլեց պաստառն ու հեռացավ։
«Միացում» ազգային նախաձեռնութեան անդամները առաջիկայում պատրաստւում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ֆրանսիայի նախագահներին ուղղւած նամակներ յանձնել Հայաստանում հաւատարմագրւած այդ երկրների դեսպաններին։
0 Պատգամ:
Post a Comment