Ահմադ Դավութօղլու. –
«Սահմանի բացումն ու արձանագրութիւնների ստորագրումը միասին պէտք է դիտարկել»
17:35 / 30.09.2009
Թուրքիայի արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն կազմակերպւած մամուլի ասուլիսի ժամանակ յայտնել է, որ Հայաստանի հետ նախաստորագրւած արձանագրութիւնները կստորագրւէն Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղից առաջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haber7 կայքէջը։
Թուրքիայի արտգործնախարարը լրագրողների այն հարցին, թէ հնարաւո՞ր է սահմանի բացումը մէկ օրով ֆուտբոլային խաղից առաջ, Դավութօղլուն պատասխանել է, որ Հայաստանի հետ արձանագրութիւնները մէկ ամբողջութիւն են եւ սահմանի բացումը այդ գործընթացում պէտք է դիտարկել։
Դավութօղլուն անդրադարձել է նաեւ Բուրսայում տեղի ունեցած Բուրսասփոր-Դիարբեքիրսփոր թիմերի հանդիպմանը ծագած անախորժութիւններին եւ ասել. «Ֆուտբոլային խաղերը եղբայրական եւ յարգանքի շրջանակներում տեղի ունեցող մրցախաղեր են եւ Բուրսայում տեղի ունենալիք Թուրքիա-Հայաստան խաղի հետ կապւած որեւէ անհանգստութիւն չունենք»։
Անդրադառնալով վերջին շրջանում աղմուկ հանած թուրք լրագրողների Ղարաբաղ այցելութեանը, Դավութօղլուն նշել է, թե Թուրքիայի հանրապետութեան քաղաքացու անձնագրում յայտնւած Ղարաբաղի մուտքի թոյլտւութիւնը օրէնքից դուրս է, սակայն Թուրքիայում լրատւական գործունէութիւնը չի կարող սահմանափակւել։

0 Պատգամ:
Post a Comment