Թուրքական դասագրքերում վատ սուտը փոխարինւել է լաւ ստով

18:40 / 24.09.2009
Թուրքիայի նոր դպրոցական դասագրքերում տեղի են ունեցել մի քանի փոփոխութիւններ։ Դրանք վերաբերւում են հայկական եւ քրդական խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատւամիջոցները։
Թուրքական դպրոցական նոր դասագրքերում «Խնդրի պատճառը հայերն են» վերնագիրը փոխւել է, որպէս «Թուրք-հայկական յարաբերութիւններ»: Նոր գրքում աւելացւել է հետեւեալը. «1915 թւականի իրադարձութիւնների վերաբերեալ հայկական «պնդումները» ժամանակ առ ժամանակ միջազգային հասարակութեան օրակարգ են գալիս։ Մեր արխիւներում այդ թեմայի հետ կապւած կան մեծ քանակութեամբ գրաւոր տեղեկութիւններ։ Այդ տեղեկութիւնները հաստատում են հայկական «պնդումների» սխալ լինելը։ Թուրքիայի հանրապետութիւնը տւեալ խնդրի հետ կապւած արխիւները բացել է ուսումնասիրողների առաջ»։ Աւելացւել է նաեւ հետեւեալ մասը, որը չի եղել նախկին գրքերում. «Անատոլիայում մահմեդական բնակչութեան հետ խաղաղութեան մէջ ապրող հայերի զգալի մասը չի հաստատում այդ իրադարձութիւնները։ Գաղտնի հայկական կազմակերպութիւնները իրենց արածներին դէմ դուրս եկած հայերին պատժում էին»,-նշւում է թուրքական դպրոցական նոր դասագրքերում։
Թուրքական նոր դասագրքերի աչքի ընկնող հանգամանքներից է Իմրալի կղզում ցմահ դատապարտւած PKK-ի(Քրդական բանւորական կուսակցութիւն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալութեանը նւիրւած ընդարձակ հատւածը։ Այն հին դասագրքերում համարւում էր 1990-ականների ամենակարեւոր իրադարձութիւններից մէկը։

NEWS.am

0 Պատգամ: