Սօս Սարգսեան.–
Հետ տւէք իմ երկիրը...
Ես մի երկու անգամ խօսել եմ այդ թեմայով, ու գնալով աւելի խստացնում եմ իմ դիրքորոշումը: Կարելի՞ է թուրքերի հետ բարեկամութիւն անել: Էս ի՞նչ պատահեց, մենք, ի՞նչ է, մանկուրտ դարձանք: Երէկ էր, որ սպանում էին մեզ:
Էսօր է, որ սպանում են, Դինք են սպանում, Մարգարեան են սպանում, խեղճ տղային քնած կացնահարեցին: Էդ թուրքերն են, չէ՞, թրքութիւն է վերջապես...
Ամենասոսկալի, ամենավտանգաւոր բանն այն է, որ հայերն ուզում են դիւանագիտութիւն խաղալ թուրքերի հետ:

Նրանք մեզ կտանեն ջուրը, ծարաւ-ծարաւ հետ կը բերեն: Արել են, էլի կանեն: Էս տեսակ դիւանագիտութիւն չի կարելի: Մենք թուրքերի հետ պէտք է շատ յստակ, շատ կարճ խօսենք: Մեզ պէտք չի էդ սահմանը բացել: Իրենց է պէտք: Դա բծաւորւած, արատաւորւած աշխարհ է, երկիր է:
Ուզում է լաւանալ` թող լաւանայ: Յիմարութիւն է, որ հայերն ուրախացել են, թէ Ղարաբաղի խնդիր չեն դրել: Մենք պիտի խնդիր դնենք, ասենք` ուզո՞ւմ եք սահմանը բացել, ընդունէք Ցեղասպանութիւնը, բացենք:

Մեզ պէտք չի էդ սահմանը: Մենք պիտի պայման դնենք, ասում եմ: Ինչո՞ւ ենք ուզում, որ Ցեղասպանութիւնը ընդունեն, որովհետեւ ինչ-որ չափով մեզ կզգանք ապահով: Թուրքիայի վտանգը մեր գլխին դամոկլեան սրի պէս կախւած է` «Ով կապրի էնտեղ»... Այ մարդ, քո գործը չի, իմ երկիրն է, իմ հողն է, իմ Վան քաղաքը, հետ տւէք իմ երկիրը: Չգիտեմ...
Յամենայնդէպս, ազգը իր հպարտութիւնը, իր արժանապատւութիւնը, իր կարծրութիւնը չպիտի կորցնի: Եթէ մենք մոռանում ենք մեր երկիրը, մեր Եղեռնը, թուրքերի արածը, մենք ոչ թէ ժողովուրդ, այլ, ինչպէս Թումանեանն է մի դառը պահի ասել` խալխ ենք: Մենք, ուրեմն, ժողովուրդ չենք, խալխ ենք, յարգանքի արժանի չենք:
Հիմայ եւրոպացիներն ու ամերիկացիները մեզ քաջալերում են, բայց հիմնականում մտքներում կասեն. «Սա ի՞նչ ազգ է` ո՛չ հպարտութիւն ունի, ո՛չ արժանապատւութիւն: Հիմայ մեր վիճակը վիճակ չի, բայց էս էն պահն է, որ ազգի ճակատագիր է վճռւում, վաղը մենք կարող ենք սիրուն գնալ, ընկնել թուրքի սարքած թակարդը: Ես միշտ յիշում եմ` սուլթան Համիդն ասել է. «Անգլիացիները նաւեր ունեն, ֆրանսիացիները լեռներ, մենք էլ փափուկ բարձեր ունենք»:
Սոսկալի խօսք է: Սերժ Սարգսեանը չպիտի գնայ էդ անտէր ֆուտբոլին: Նրանք են մեր ձեռքին նայում: Էս է, որ չենք հասկանում: Նրանք են խելագարւած ուզում են լաւը երեւալ: Նրանց դա շատ է պէտք:

Ես Դէր-Զորի ճանապարհով մի քանի անգամ գնացել եմ: Մի զարմանալի ճանապարհորդութիւն: Ես 300 կիլոմետր ճանապարհի վրայ էդ ճիչերն էի լսում, ողբը, լացը... Իմ էութիւնը չի մօռանում դա, ես ո՞նց մօռանամ:
0 Պատգամ:
Post a Comment