Հ.Յ.Դ. -ի մտահոգութիւնները չեն փարատւել
Քաղաքական կուսակցութիւնների ղեկավարների հետ Սերժ Սարգսեանի կայացած հանդիպումին, հրաւէր էր ուղարկւել 64 կուսակցութիւնների, սակայն դրանցից 52-ը մասնակցեցին:

Քննարկումը դռնփակ էր, եւ մինչեւ աւարտը Հայաստանի նախագահի մամլոյ բանբեր Սամւէլ Ֆարմանեանը լրագրողներին ասաց, թէ ծաւալւեցին աշխուժ քննարկումներ, որոնց մասնակցեց նաեւ արտաքին գործոց նախարար Էդւարդ Նալբանդեանը։ Նախագահի եւ արտաքին գործոց նախարարութեան աշխատակազմերի ներկայացուցիչները գրի առան մասնակիցների բոլոր առաջարկները։
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը նշեց թէ Դաշնակցութեան մտահոգութիւնները Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնների կապակցութեամբ չեն փարատւե։ Ըստ նրա, պարզ է դարձել , որ հիմնական փոփոխութիւնները վաւերացման հանգրւանին կը նախատեսւեն։ Այդ նշանակում է, որ եթէ լուրջ եւ կարեւոր տեսակէտներ կան, ապա բանակցողը դրանց պիտի նկատի առնի եւ իր հայեցողութեամբ որոշէ դրանք պաշտպանե՞լ, թէ՞ ոչ։
«Չասացին, թէ ո՛ր առաջարկը պիտի ընդունւի, ո՛ր մէկը՝ ոչ, բայց ես հասկացայ, որ հարցը այսպէս է դրւել՝ կա՛մ կը ստորագրէք այն ինչ որ կայ, կա՛մ չէք ստորագրելու։ Սա մեզ համար անընդունելի է», ասաց Արմէն Ռուստամեանը։
0 Պատգամ:
Post a Comment