Էրդողան. Հայ-թուրքական Յարաբերութիւնների Կարգաւորման Ուղղութեամբ Ջանքերը Սկսել Են Արդիւնքներ Տալ... ???



12:57 / 25.09.2009
ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանում ելոյթ է ունեցել նաեւ Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայէբ Էրդողանը։ Նա իր ընդարձակ ելոյթում անդրադարձել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եւրամիութեան եւ ԵԱՀԿ-ի խաղաղութեան պաշտպանութեանն ուղղւած գործողութիւններին եւ յայտնել, որ Թուրքիան շարունակելու է ակտիւ մասնակցութիւն ցուցաբերել այդ նախաձեռնութիւններում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet թերթը։
Էրդողանը նշել է, որ Թուրքիան ցանկանում է հարեւանների հետ պասիւ լաւ յարաբերութիւններից անցնել ակտիւ, բարեկամական եւ համագործակցային յարաբերութիւնների։ «Մեր հարեւան Յունաստանի հետ շարունակւող երկխօսութեան գործընթացը սրա վառ ապացոյցն է։
Վերջին շրջանում ջանքերը մեր հարեւան Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ՝ եւս սկսել են արդիւնքներ տալ։ Եկել է ժամանակը, որ Կովկասում բոլոր հակամարտութիւնները՝ այդ թւում Ադրբեջան-Հայաստան հակամարտութիւնը, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականութեան պահպանման սկզբունքով՝ հասնեն հիմնաւոր լուծման»,- ասել է Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայէբ Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը մատնանշել է Իսրայէլ-Պաղեստին հակամարտութիւնը, որը դեռեւս շարունակւում է, եւ որի արդիւնքում բազմաթիւ անմեղ երեխաներ եւ կանայք են զոհւում։
Նա յիշեցրել է, որ օգոստոսին Թուրքիայում կազմակերպւել է Պակիստանի բարեկամների խմբի նախարարների համաժողովը, որը ցոյց է տալիս Թուրքիայի շահագրգռւածութիւնը նաեւ Պակիստանի կաիւնութեան եւ բարօրութեան հարցում։


NEWS.am

0 Պատգամ: