ԵԹԷ ԲԱՑՒԻ ՍԱՀՄԱՆԸ՝
«ԹՈՒՐՔԻԱՆ ԿՈՒԼ ԿԸ ՏԱՅ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»
Հ.Յ.Դ. յայտարարած ակցիայի` հացադուլ-նստացոյցի 7 օրերին որեւէ պետական պաշտօնեայ չի մօտեցել դաշնակցականներին: Հացադուլաւորներով չեն հետաքրքրւել նաեւ «Շտապօգնութեան» բժիշկները:

«Մեր միւս ղեկավարներն էլ կը նստեն հացադուլի, դեռ մինչեւ հոկտեմբերի 13-ը այստեղ ենք»,-ասաց հացադուլաւոր դաշնակցականներից մէկը: Նրանք վստահ են, որ իրենց պայքարը արդիւնք տալու է: Այս օրերի ընթացքում բաւականին շատ ստորագրութիւններ հաւաքւել են նախաստորագրւած արձանագրութիւնների դէմ:

«Այո, հայ-թուրքական յարաբերութիւններում պէտք է լինեն նախապայմաններ, բայց մեր կողմից: Մինչեւ ցեղասպանութիւնը չճանաչեն, Սեւրի դաշնագիրը չճանաչեն, Ղարաբաղի անկախութիւնը չճանաչւի, թուրքերի հետ ոչ մի սահման բացել, ոչ մի դիւանագիտութիւն»,-«Ա1+»-ի հետ զրոյցում ասաց նստացոյցի մասնակից Զաւէնը:

Այսօր չնայած անձրեւային եղանակին, արդէն աւելի քան 100 հոգի ստորագրել էին: Իսկ ստորագրութիւնների վերջնական թիւը կը հրապարակի ՀՅԴ Գերագոյն Մարմինը: Իսկ արդեօ՞ք անձրեւը «չի կոտրում» նստացոյցի մասնակիցներին եւ հացադուլաւորներին: «Ոչ, մրսեցնում է, սառեցնում է, հիւանդացնում է, բայց չի կոտրում»,-ասացին դաշնակցականները, ովքեր վստահ են, որ իրենց պայքարը արդիւնք կը տայ:
0 Պատգամ:
Post a Comment