Վարդան Օսկանեանը խղճում է նրան, ով կստորագրի արձանագրութիւնները
19:38 / 22.09.2009
Հայաստանի նախկին արտգոծնախարար Վարդան Օսկանեանը երբեմն նախանձի զգացողութիւն է ունենում, բայց ոչ հայկական դիւանագիտութեան համար, այլ թուրքական դիւանագիտութեան համար:
«Ես երբէք ռիսկ չէի անի նման փաստաթուղթ դնել սեղանին: Ես այն չէի ստորագրի եւ ես չեմ նախանձում այն մարդուն, որ շուտով պէտք է ստորագրի այն»,- սեպտեմբերի 22-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպւած քննարկմանը յայտարարել է Օսկանեանը:
Նախկին արտգործնախարարը, անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւններին, ասել է. «Այս արձանագրութիւնները կարդալով՝ գալիս ես հետեւեալ եզրակացութեան. որ այս փաստաթուղթը կամ գրւել է ինչ-որ տեղ, ինչ-որ մէկի կողմից, հաւանաբար թուրքերի մասնակցութեամբ, եւ պարտադրւել հայկական կողմին, կամ հայկական կողմն իրօք բանակցել է այս փաստաթղթի շուրջ, բայց ինքն իրեն խորապէս համոզած եւ ներշնչած լինելով, որ Հայաստանի յետագայ զարգացումը եւ գոյութիւնը էապէս կախւած է միայն հայ-թուրքական սահմանի բացումից»: Ըստ Օսկանեանի՝ չի նշանակում, թէ Թուրքիայի հետ արձանագրութիւններ չպէտք է ստորագրւեն: «Իհարկէ պէտք է ստորագրւեն: Անգամ այս երկու արձանագրութիւնները, իրենց մեծ ու փոքր, անընդունելի, վիճայարոյց եւ կասկածելի պայմաններով կարող էին ընդունելի լինել, եթէ գոնէ մի նախադասութիւն ջնջւէր եւ մի քանի բառեր փոխւէին:Բայց նրանք չեն կարող ստորագրւել այնպէս, ինչպէս ձեւակերպւած են»,- նկատել է Օսկանեանը եւ հարցրել. «Արդեօ՞ք Թուրքիայի հետ սահմանի բացումը արժէ այն գինը, որ մենք վճարելու ենք»:
Նախկին արտգործնախարարը նաեւ յիշեցրել է, որ այսօր աշխարհում 190-ից աւելի երկիր կայ եւ գրեթէ նոյնքան տարածքային վէճեր կան նրանց մեջ: «Այդ վէճերի մէկ չորրորդը Եւրոպայում է: Նրանք դեսպանատներ ունեն, իրար հետ առեւտուր են անում, բարեկամական յարաբերութիւններ ունեն, բայց նրանց դիւանագէտները շարունակում են բանակցել եւ վիճել, իրար յարգելով` պատմութեան եւ տարածքների իրենց տարբերւող մեկնաբանութիւնների շուրջ:

Այդ երկրներն արձանագրութիւններ են ստորագրել եւ դիւանագիտական յարաբերութիւններ ունեն»,- նշել է Օսկանեանը՝ յիշեցնելով Վրաստանի դէպքը. «Մեր տարածաշրջանում անգամ մեր բարեկամական, եղբայրական Վրաստանի հետ, մենք չենք ճանաչել „գոյութիւն ունեցող ընդհանուր սահմանը“: Նոր- նոր երկու երկրների միջեւ դեմարկացիա է իրականացւում: Վրաստանն ու Ադրբեջանը նոյնպես իրենց փոխադարձ սահմանները չեն ճանաչել եւ այս դէպքում դեմարկացիան նոյնիսկ չի էլ սկսւել: Բայց դիւանագիտական յարաբերութիւններ ունեն իրար հետ»:
Օսկանեանին միայն զարմացնում է այն, որ Հայաստանի ղեկավարութիւնը կամ չի տեսնում այս իրողութիւնները, կամ չի ուզում տեսնել, կամ ուզում է հաւատալ, որ դրանք ուրիշ բան են նշանակում, քան կան:
«Տասնհինգ տարի շարունակ Թուրքիան պահել է շրջափակումը, յուսալով, որ Հայաստանը կը ջլատւի տնտեսապէս ու քաղաքականապէս: Դա տեղի չունեցաւ եւ չի էլ ունենալու: Այսօր նրանց է պէտք դուրս գալ քաղաքական այն նեղ վիճակից, որ իրենք են իրենց դրել: Նրանք ունեն այդ բաց սահմանի կարիքը, եւ նրանք կարծես գտել են այդ անելու ձեւը՝ մեր հաշւին: Այսօր նրանց է պէտք սահմանի բացումը: Նրանք են, որ գտնւում են այդ հզօր եւրոպական ճնշման տակ, անդամակցութեան ժամանակացոյցի պատճառով:

Այսօր նրանց է պէտք սահմանի բացումը, որովհետեւ նրանք են, որ տնտեսական խնդիրներ ունեն իրենց արեւելեան սահմանին, որոնք լուծման կարիք ունեն: Այսօր նրանց է պէտք սահմանի բացումը: Նրանք են, որ մեծ վախ ունեն ցեղասպանութեան ճանաչման գործընթացից, որ շարժւում է առաջ եւ յանգել է մեծ ճնշման ԱՄՆ-ի կողմից: Եւ վերջապէս նրանց է պէտք սահմանի բացումը, որպէսզի ամրագրեն իրենց առաջատար դերը մեր տարածաշրջանում»,- նշել է Վարդան Օսկանեանը եւ յաւելել. «Փոխարենը մեր իշխանութիւններն են զիջումներ անում, հապճեպօրէն ցանկանալով արագացնել գործընթացը:
Եթէ իշխանութիւններն այնքան հեռատես չեն եղել սկզբում, որպէսզի չգտնւեն այս կացութեան մեջ, հիմա գոնէ պիտի ձեւ գտնեն իրադրութիւնը շտկելու համար»:
Օսկանեանի խօսքերով՝ Հայաստանը պէտք է շարժւի դէպի նորմալ յարաբերութիւններ Թուրքիայի հետ: «Բայց այս փաստաթուղթը այս ձեւակերպումներով չպէտք է ստորագրւի: Ոչ ոք իրաւունք չունի ստորագրել այս փաստաթուղթը նման ձեւակերպումներով»,- նշել է նա եւ յայտնել իր նախանձը. «Այնուամենայնիւ, ուզում եմ խոստովանել: Երբեմն իսկապէս նախանձի զգացողութիւն եմ ունենում: Բայց թուրքական դիւանագիտութեան համար:

Ես երբէք ռիսկ չէի անի նման փաստաթուղթ դնել սեղանին: Ես այն չէի ստորագրի եւ ես չեմ նախանձում այն մարդուն, որ շուտով պէտք է ստորագրի այն»։
0 Պատգամ:
Post a Comment