Հ. Յ. Դ.–
Հայ Ժողովուրդն Ապացուցել Է Աշխարհին, Որ Կարող Է Անկախ Գոյատեւել
16:26 / 21.09.2009
«Այս 18 տարիների ամենամեծ ձեռքբերումները, թերեւս, անկախ Հայաստանի կայացումն ու Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան հռչակումն են . դրանցից ոչ մէկը, սակայն, մեզ հեշտ չի տրւել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում այսօր ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Հրայր Կարապետեանը։
Նրա խօսքերով, ղարաբաղեան պատերազմ տեսած եւ 90-ականների զրկանքների միջով անցած Հայ ժողովուրդն ապացուցել է աշխարհին, որ կարող է անկախ գոյատեւել եւ իր պետականութիւնն ունենալ՝ այն էլ՝ մէկի փոխարէն միանգամից երկուսը:
Անդրադառնալով ՀՅԴ կազմակերպած նստացոյցին եւ հացադուլին՝ Հրայր Կարապետեանը տեղեկացրեց, որ ամէն օր աւելի ու աւելի մեծ թւով մարդիկ են միանում իրենց յայտարարած միջոցառումներին, իսկ, որ ամենաուրախալին է, նրանց մէջ մեծ թիւ են կազմում յատկապէս երիտասարդները։
Անդրադառնալով անկախութեան 18 տարիներին ունեցած կորուստներին՝ ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամը նշեց, որ ՀՀ վարած արտաքին քաղաքականութեան մէջ սխալներ միշտ էլ եղել են, բայց ինքը դրանցից մեծագոյնը համարում եւ առանձնացնում է յատկապէս ներկայիս իշխանութիւնների կողմից նախաստորագրւած արձանագրութիւնները եւ դրանցում առկայ մի շարք ձեւակերպումներ, որոնք, ըստ նրա, կարող են վտանգել մեր երկրի անվտանգ գոյութիւնը։ Յիշեցնենք, որ արդէն մի քանի օր է, ինչ ՀՅԴ-ն բողոքի միջոցառումներ է կազմակերպել եւ ստորագրահաւաք է անցկացնում Հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւնների վաւերացումը խորհրդարանում կասեցնելու համար։

- NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment