Էրդողանը վերստին խեղաթիւրում է Հայաստանի նախագահի Թուրքիա մեկնելու յայտարարութիւնը, այս անգամ՝ ԱՄՆ-ում
11:23 / 24.09.2009
Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայէբ Էրդողանը, ով գտնւում է ԱՄՆ-ում՝ ՄԱԿ-ի 64-րդ նստաշրջանին եւ G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար, ելոյթ է ունեցել Նիւ Ջերսիի Princeton համալսարանում։
Ի թիւս այլ խնդիրների՝ նա անդրադարձել է նաեւ հայ-թուրքական յարաբերութիւններում վերջին զարգացումներին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal թերթը։
Թուրքիայի վարչապետը Princeton համալսարանում յայտարարել է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորման փուլ են մտել եւ այդ ուղղութեամբ աշխատանքները շարունակւում են։
Թուրքիայի վարչապետը Princeton համալսարանում յայտարարել է, որ հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորման փուլ են մտել եւ այդ ուղղութեամբ աշխատանքները շարունակւում են։
Նա ասել, որ եթէ ամէն ինչ նորմալ ընթանայ՝ հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորող արձանագրութիւնները հաւանաբար թուրքական խորհրդարան կմտնեն հոկտեմբերի 10-11-ը։ Թուրքիայի վարչապետ Էրդողանը ասել է. «Յարաբերութիւնների կարգաւորման ուղղութեամբ կարեւոր քայլեր ենք արել։
Սակայն ըստ ինձ, այդ քայլերում Հայաստանի նախագահը Թուրքիայում տեղի ունենալիք ֆուտբոլային խաղի հետ կապւած չպէտք է „կը գամ, չեմ գայ“, նման մօտեցումներով հանդէս գայ։
Նախկինում լրագրողներին ես միայն սա եմ աել, որ մեր նախագահ Աբդուլահ Գիւլը Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու համար Հայաստան է գնացել եւ ահա սրանով նախապայմանները վերանում են։ Եթէ Թուրքիայի նախագահը հանգիստ կարողացել է գնալ Հայաստան՝ նա էլ հանգիստ կարող է գալ Թուրքիա։ Ըստ ինձ, „սա եթէ անէք՝ կը գամ“ կոչւող միջազգային դիւանագիտութիւնը վաղուց աղբամանը նետւած հասկացութիւն է։ Մենք այդ երկրի (Հայաստան) հետ հարեւանական յարաբերութիւնները փոխադարձ յարգանքի շրջանակներում շարունակելու ենք»,- ասել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը։
NEWS.am
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment