Բակօ Սահակեանն ընդգծել է.–
«Սփիւռքի դերը Հայաստանի եւ Ղարաբաղի Հանրապետութեան առջեւ առաջացած խնդիրների լուծման գործում»
15:50 / 19.09.2009
ԼՂՀ Նախագահ Բակօ Սահակեանը սեպտեմբերի 19-ին (այսօր) ուղերձ է յղել Իրաւաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցներին, որտեղ մասնաւորապէս ասւում է.–
«Համաժողովի յարգելի մասնակիցներ,
Ողջունում եւ ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիդ իրաւաբանների համահայկական առաջին համաժողովի մեկնարկի կապակցութեամբ: Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութեան կողմից կազմակերպւած այս միջոցառումը իր դերակատարութիւնը կունենայ հայ իրաւական մտքի զարգացման գործում:
Իրաւական ոլորտը հայոց անկախ պետականութեան զարգացման եւ ամրապնդման հանգուցային բաղադրամասերից մէկն է: Այն առնչւում է եւ ներքին, եւ արտաքին քաղաքական հիմնահարցերին:
Այս համատեքստում համայն հայութեան գիտական ներուժի համար բացւում է լայն դաշտ` Արցախեան հիմնահարցի իրաւական տարբեր ասպեկտների ուսումնասիրութիւններ իրականացնելու ուղղութեամբ, ինչը հնարաւորութիւն կը տայ էլ աւելի ամրապնդել մեր փաստարկներն ու մօտեցումները ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում:
Հայոց անկախ պետականութեան զարգացումը եւ զօրացումը անմիջապէս կապւած է քաղաքացիական պետութեան եւ ժողովրդավարական արժէքների շարունակական ամրապնդման ու արմատաւորման հետ:

Այդ գործընթացում մեծ է նաեւ ձեր` իրաւաբաններիդ դերը: Աշխատանքներն այս ուղղութեամբ պահանջում են բարձր արհեստավարժութիւն, սկզբունքայնութիւն, ազնւութիւն եւ, իհարկէ, յամառ աշխատանք:
Առանձնակի կարեւորութիւն ունի ողջ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ Սփիւռքի սերտ համագործակցութիւնը: Հայկական հզօր Սփիւռքի առկայութիւնը հնարաւորութիւն է ընձեռում աւելի արդիւնաւէտօրէն լուծել մեր առջեւ ծառացած հիմնախնդիրները` ուսումնասիրելով եւ օգտագործելով այլ պետութիւնների փորձը:
Այս տեսանկիւնից իրաւաբանների համահայկական համաժողովը, որը կազմակերպւած է բարձր ներկայացուցչական մակարդակով` պետական իշխանութեան մարմինների, հայ ժողովրդի տարբեր հատւածների գիտական եւ քաղաքական շրջանակների մասնակցութեամբ, ստանում է իւրայատուկ կարեւորութիւն:
Վստահ եմ, որ համաժողովը յաջողութեամբ կիրականացնի իր առջեւ դրւած խնդիրները եւ կը նպաստի իրաւական ոլորտում գործնական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:
Համաժողովին մաղթում եմ արդիւնաւէտ աշխատանք, իսկ նրա մասնակիցներին` յաջողութիւններ` յանուն հայոց պետականութեան հզօրացման, մեր ժողովրդի նւիրական իղձերի իրականացման»:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment