Թուրքական յատուկ ծառայութիւնները շանտաժի են ենթարկում ԱՄՆ կոնգրէսականներին
15:44 / 23.09.2009
Թուրք գաղտնի կին գործակալը լեսբիական յարաբերութեան մէջ է մտել ԱՄՆ-ի կին կոնգրէսական Ջեն Շակովսկիի հետ, որի արդիւնքում ձեռք է բերել ամերիկեան յոյժ գաղտնի տեղեկութիւններ եւ արգելք հանդիսացել հայկական օրինագծի ընդունմանը ԱՄՆ կոնգրէսի կողմից։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Bugun կայքէջը՝ յղում անելով ամերիկեան յայտնի The American Conservative ամսագրին։
Ամերիկեան յայտնի ամսագրին այս ամէնը յայտնել է ամերիկացի քաղաքագէտ Սիբէլ Էդմոնդսը։ Թուրքական յատուկ ծառայութիւնները տեղեկանալով, որ Իլինոյսի դեմոկրատ կին կոնգրէսական Ջեն Շակովսկին լեսբուհի է, նրա մօտ են ուղարկում թուրք գաղտնի կին գործակալի։ Գործակալին յաջողւում է մերձենալ կին կոնգրէսմէնի հետ եւ որոշ ժամանակ անց նրանք սկսում են միասին ապրել։ Այն տունը, որտեղ ապրել են գաղտի թուրք կին գործակալը եւ ամերիկացի կին կոնգրէսականը նկարահանւում եւ ձայնագրւում է թուրքական գաղտնի ծառայութեան կողմից։ Այնուհետ թուրքական գաղտնի ծառայութիւնը այդ նկարահանումների միջոցով շանտաժի է ենթարկում ամերիկացի կին կոնգրէսականին, ով լեսբիական յարաբերութիւնների մէջ էր թուրք գործակալի հետ։ Թուրքական գաղտնի ծառայութիւնները իրենց նպատակների համար կարողանում են օգտագործել կին կոնգրէսականին՝ թափանցելով Սպիտակ տուն, ձեռք բերել միջուկային զէնքի գաղտնի փաստաթղթեր եւ վիժեցնել ԱՄՆ-ի կոնգրէսում հայկական նախագծի ընդունումը։
Ըստ Սիբէլ Էդմոնդսի, թուրքական գաղտնի ծառայութեանը աւելի վաղ յաջողւել է կապ հաստատել Իլինոյսի մէկ այլ դեմոկրատ կոնգրէսմէն Դենիս Հասթերթի հետ։ Ամերիկացի կոնգրէսմէն Դենիս Հասթերթը համաձայնւել է գումարներ վերցնել եւ աշխատել թուրք գաղտնի ծառայութեան համար։ Մինչ այդ Դենիս Հասթերթը աջակցութիւն էր յայտնել հայկական նախագծին, իսկ դրանից յետոյ նա հրաժարւեց այդ աջակցութիւնից։ Ներկայումս Դենիս Հասթերթը աշխատում է Թուրքիայի օգտին՝ Dickstein Shapiro անունով լոբբիստական կազմակերպութիւնում։

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment