Ըստ Թուրքական Ղեկավարութեան
12:53 / 21.09.2009
Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայէբ Էրդողանը եւ արտգործնախարար Ահմադ Դավութօղլուն Նիւ Եորքում ՄԱԿ-ի գլխաւոր վեհաժողովի ընթացքում Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորման համար խօսելու են կարեւոր չորս քայլերի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը՝ ներկայացնելով այդ չորս քայլերը.
1. Ղարաբաղի հարց. Մինսկի խումբ
Այս պահին Անկարայի օրակարգում Նիւ Եորքում Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպման առաջարկութիւն չկայ։ Թուրքիան նախատեսում է, որ Մինսկի խումբը Հայաստանի կողմից «զաւթած» Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար Նիւ Եորքում կարեւոր քայլ կանի։ Անկարան այդ քայլի արդիւնքում Հայաստանի կողմից «զաւթւած» ադրբեջանական մի քանի շրջանների ազատման ազդանշանը ստանալուն պէս Նյիւ Եորքում եռակողմ հանդիպում կազմակերպելու դրական պատասխան կտայ։
2. Ստորագրումը՝ հոկտեմբերի 12-ին
Թուրքիան պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ համաձայնեցւած արձանագրութիւնները ամենաուշը մինչեւ հոկտեմբերի 12-ը։ Արձանագրութիւնները կստորագրւէն երկու երկրների միջեւ միջնորդ երկիր հանդիսացած Շւէցարիայի մայրաքաղաք Բեռնում՝ արտգործնախարարներ Ահմադ Դավութօղլուի եւ Էդւարդ Նալբանդեանի կողմից։
3. Սերժ Սարգսեանը կը մեկնի Բուրսա
Անկարան կարծում է, որ երկու կողմերի վճռական քայլերից յետոյ կը վերանայ այն արգելքը, որի պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Թուրքիա չէր գալու:
4. Համատեղ պատմական յանձնաժողով
Արձանագրութեան մէջ տեղ գտած պատմաբանների յանձնաժողովը չպէտք կազմւած լինի միայն հայ եւ թուրք պատմաբաններից։ Նախատեսւում է, որ ամերիկացի, ֆրանսիացի եւ շվեցարացի մասնագէտները նոյնպէս ներառւեն յանձնաժողովում։
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment