Հոկտեմբերի 1-ին կանցկացւեն խորհրդարանական լսումներ հայ-թուրքական արձանագրութիւնների թեմայով
18.09.2009 19:44
Երեւան (Երկիր) - Հայաստանի Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովը հոկտեմբերի 1-ին կազմակերպում է «Նախաստորագրւած արձանագրութիւնները եւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումներ:
Ինչպէս տեղեկացնում է Ազգային Ժողովի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը, լսումները նպատակ ունեն քաղաքական եւ հասարակական կազմակերպութիւնների, քաղաքական հետազօտական կենտրոնների ներկայացուցիչների եւ փորձագէտների մասնակցութեամբ բազմակողմանի քննարկում իրականացնել հրապարակւած փաստաթղթերի հիման վրայ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաձեռնւող գործընթացի վերաբերեալ:
0 Պատգամ:
Post a Comment