Թուրքական ղեկավարութիւնը կրկին՝
«պարում է պաշտօնական Բաքւի նւագի տակ»
15:14 / 23.09.2009
Հայ-թուրքական յարաբերութիւնների ու ղարաբաղեան կարգաւորման գործընթացների ուղղակի կապի վերաբերեալ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրաստիճան մի շարք անձանց վերջին յայտարարութիւնները չեն կարող անհանգստութեան առիթ չհանդիսանալ հայկական կողմի համար։ Չնայած միջազգային միջնորդների յայտարարութիւններին ու Հայաստանի իշխանութիւնների միանշանակ այն հաւաստումներին, թէ այս գործընթացները ընթանում են զուգահեռ, սակայն փոխկապակցւած չեն, Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանութիւնները կանոնաւոր կերպով պնդում են հակառակը։ Ընդ որում, եթէ խօսքը լինէր միայն պաշտօնական Բաքւի հնացած ճարտասանութեան մասին, ապա դրա վրայ կարելի կը լինէր ընդհանրապէս ուշադրութիւն չդարձնել։
Մինչդեռ վերջին ժամանակներս դրանք հնչում են թուրք բարձրաստիճան պաշտօնեաների արտայայտութիւններին համահունչ։
Ընդ որում, որքան մօտենում է նախաստորագրւած արձանագրութիւնների ու դրանց վերջնական ստորագրման շուրջ Հայաստանում ու Թուրքիայում սկսւած ներքաղաքական խորհրդատւութիւնների աւարտի ժամկէտը, այնքան յաճախակի են դառնում միջազգային միջնորդներին ուղղւած ղարաբաղեան կարգաւորման ջանքերն ակտիւացնելու վերաբերեալ պաշտօնական Անկարայի կոչերը։

Այդ առիթով մի քանի անգամ հանդէս է եկել Թուրքիայի Արտ.Գործ.Նախարարութեան ղեկավար Ահմադ Դավութօղլուն, իսկ անցած շաբաթւայ վերջին վարչապետ Ռաջեաբ Թայէբ Էրդողանը թուրքական ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպմանը ընդհանրապէս բացառել է Հայաստանի հետ սահմանի բացման հնարաւորութիւնը՝ առանց ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման։
Սոյն քաղաքականութիւնը չէր կարող չառաջացնել Ադրբեջանի իշխանութիւնների յուզախառն դրական ռեակցիան, որոնց դիրքորոշումը, ինչպէս դա յաճախ է լինում, յայտնել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը։ «Մենք մեր թուրք գործընկերներից այլ դիրքորոշում չէինք էլ ակնկալում, մենք բաւարարւած ենք Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայէբ Էրդողանի դիրքորոշմամբ, որ նա պահում է Ադրբեջանին տւած իր այն խոստումը, թէ առանց ղարաբաղեան խնդրի լուծման թուրք-հայկական սահմանը չի բացւի»,- 1news.az-ին յայտարարել է Է. Պոլուխովը։
Այստեղ նշենք, որ այսպէս կոչւած «ֆուտբոլային դիւանագիտութեան» ողջ ընթացքում մենք դառնում ենք պաշտօնատար անձանց, միջազգային միջնորդների եւ, ի յաւելումն դրանց, տարածաշրջանի բոլոր երկրների փորձագիտական ու լրագրողական շրջանակների բազմազան մեկնաբանութիւնների սեւեռուն բարբաջանքի վկաները, որոնց հետեւում են կոնկրէտ քայլերը, մեղմ ասած, բոլոր խօսակցութիւնների հիմնական ուղղութեանը չհամապատասխանող բովանդակութեամբ փաստաթղթերի ստորագրումը։

Սակայն դա չի նշանակում, որ յարկաւոր է լիովին անտեսել ողջ տեղեկատւութիւնը՝ ուշադրութիւն չդարձնելով հայկական կողմի համար ոչ բարենպաստ միտումներին։ Իսկ ոչ բարենպաստ միտումը վերջին շաբաթւայ ընթացքում սկսել է յստակօրն երեւալ։
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment