Հայաստանը նշում է Անկախութեան տօնը
21.09.2009
Յովհաննէս Շողիկեան
Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է իր անկախութեան հռչակման 18-րդ տարեդարձը: Առաւօտեան երկրի ղեկավարութիւնը այցելում է զոհւած ազատամարտիկների «Եռաբլուր» պանթէօն` յարգանքի տուրք մատուցելու Ղարաբաղեան պատերազմում զոհւածների յիշատակին, ինչից յետոյ Երեւանում նախատեսւած են տօնական միջոցառումներ:
1991 թւականի սեպտեմբերի 21-ին անցկացւած հանրաքւէի արդիւնքներով հռչակւեց Հայաստանի Հանրապետութիւնը: Անկախութեանը կողմ էր արտայայտւել հանրաքւէի մասնակիցների շուրջ 94 տոկոսը:
«Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ամփոփելով անկախութեան 18 տարիների հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները` իշխող Հանրապետական կուսակցութեան մամուլի խօսնակ Էդւարդ Շարմազանովը նշեց, որ թէեւ պետութիւնը անցած տարիներին շատ խնդիրներ է լուծել, այդուամենայնիւ, կան բազմաթիւ չլուծւած հարցեր:
«Կարելի էր անել աւելին, թէ չէ` կարծում եմ, որ ցանկացած բնագաւառում միշտ հնարաւոր է եւ կարելի է աւելին անել, որովհետեւ դա է նաեւ պահանջում կեանքի դիալեկտիկան», - ասաց Շարմազանովը` յաւելելով. - «Բայց, այնուհանդերձ, գտնում եմ, որ արդէն մենք 18-ամեայ հանրապետութիւն ենք, մենք արդէն չափահաս ենք եւ պէտք է աւելի համախմբւած լինենք, համերաշխ լինենք, միասնական լինենք` անկախ մեր կուսակցական տարաձայնութիւններից, յանուն Հայաստանի Հանրապետութեան ամրապնդման եւ հզօրացման»:
«Պէտք է անել քայլեր, որոնք կը նպաստեն երկրի զարգացմանը եւ կայունութեան ամրապնդմանը», - նշեց իշխող կուսակցութեան մամուլի խօսնակը:
«Ո՞րն է անցած տարւայ ամենամեծ բացթողումը», - այս հարցին Էդւարդ Շարմազանովը արձագանքեց. - «Որ քաղաքական մշակոյթի մէջ, թերեւս, դժբախտաբար, կայ քաղաքական մերժողականութիւն ու ատելութիւն: Մենք պէտք է ամէն ինչ անենք, որպէսզի ատելութիւնը եւ փոխադարձ անհանդուրժողականութիւնը լրիւ վերանայ մեր քաղաքական մշակոյթից, որովհետեւ դրանք միայն վնաս են բերում: Եւ ընտրութիւնները պէտք է լինեն ոչ թէ վերջ, այլ պէտք է լինեն նոր որակի սկիզբ, ընտրութիւններից յետոյ հասարակութիւնը պէտք է միաւորւի, այլ ոչ թէ պէտք է պառակտւի»:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղաքական խորհրդի անդամ Սուրէն Սուրենեանցը եւս գտնում է, որ անկախութեան 18 տարիների Հայաստանը կարող էր հասնել աւելիին:
Ըստ Սուրենեանցի` Հայաստանը ֆորմալ առումով ազատ երկիր է, սակայն չունի բովանդակութիւն:
«Մեր քաղաքացիները ազատ չեն, երկրում չկայ ժողովրդավարութիւն, մարդը իրեն պաշտպանւած եւ բարէկեցիկ չի զգում: Հետեւաբար, ցաւօք սրտի, անկախութեան 18-րդ տարում մենք չունենք այն, ինչին ձգտում էր մեր քաղաքացին», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ընդգծեց Սուրենեանցը:
«Դրականը այն է, որ, այնուամենայնիւ, մենք անկախ պետութիւն ենք, կան, գործում են պետականութեանը բնորոշ ատրիբուտները` իշխանութեան մարմիններ, բանակ, Ղարաբաղի ժողովրդի անվտանգութիւնը ապահովւած է», - ասաց ընդդիմադիր գործիչը:
«Բայց, մեծ իմաստով, այն անկախութիւնը, որը երազում էինք, բովանդակութեան մէջ, ցաւօք, սրտի, մենք չունենք», - ամփոփեց Սուրենեանցը:
Իսկ ամենամեծ բացթողումը, ըստ «Հանրապետութիւն» կուսակցութեան քաղխորհրդի անդամի, հետեւեալն է. - «Դժբախտաբար, քաղաքացին օտարւած է պետութիւնից եւ պետութիւնը իրենը չի համարում»:

0 Պատգամ:
Post a Comment