Արդեօ՞ք կայ կարգաւորման գործընթաց
Ցանկացած երեւոյթ կամ գործընթաց ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է գործածել ճիշտ բառեր: Ճիշտ եզրաբանութիւնը ցանկացած գիտութեան, եթէ ոչ հիմքը, գոնէ նւազագոյն նախապայմանն է:
Քաղաքագիտութիւնն էլ գիտութիւն է: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առ այսօր յարաբերութիւններ չեն եղել այն պարզ պատճառով, որ եղած շփումները կամ եղել են ոչ պաշտօնական կամ եղել են բազմակողմ հանդիպումների ածանցեալներ:
Իրաւական տեսանկիւնից մենք անգամ առեւտուր չունենք իրար հետ, քանի որ այն ամբողջութեամբ ձեւակերպւում է երրորդ երկրների միջնորդ ընկերութիւններով: Հետեւաբար այսօր, երբ խօսքը գնում է ընդամէնը Հայաստան-Թուրքիա դիւանագիտական յարաբերութիւնների հնարաւոր հաստատման եւ որոշակի, յոյժ սահմանափակ, յարաբերութիւնների սկզբնաւորման մասին, իրաւաչափ չէ խօսել »հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման« մասին:
Պէտք է արձանագրել զուտ երեւոյթը, առանց անհիմն ընդհանրացումների, եւ խօսել միայն »Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների սկզբնաւորման մասին«:Հայ-թուրքական կարգաւորումն առնւազն պիտի ընդգրկի գոյութիւն ունեցող խնդիրների, եթէ ոչ ամբողջական լուծումը, գոնէ ձգտումը դրանք լուծելու:
Այդպէս է միջազգային յարաբերութիւններում, այդպէս է առօրեայ կեանքում: Հայերի եւ թուրքերի, ինչպէս նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի, միջեւ առկայ խնդիրներն ունեն երեք բաղադրիչ` տարածքային, նիւթական եւ բարոյական: Առանց դրանք լուծելու, խօսել »յարաբերութիւնների կարգաւորան« մասին անտրամաբանական է ու վաղաժամկէտ:
Չի կարող լինել կարգաւորում, առանց արդարութեան հաստատման: ՉԻ կարող լինել անկեղծ երկխօսութիւն, առանց գոնէ անդրադարձի բուն խնդիրներին: Բժշկի կողմից հիւանդութեան պատճառների եւ բուն հիւանդութեան անտեսումը չի վկայում հիւանդութեան բացակայութեան մասին:
Մարդկութեան դէմ կատարւած յանացագործութեան հետեւանքնրի ամրագրումը կարգաւորում չէ, կարգաւորումը դա չէ: Ոմանց ձեռքերն ոլորելու, ոմանց շահագրգռելու, ոմանց ուղղակի առնելու ճանապարհով ձեռք բերած արդիւնքը կարգաւորում չէ: Այն պարզապէս գործարք է:
Արա Պապեան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
17 սեպտեմբերի 2009թ.
0 Պատգամ:
Post a Comment