Թուրքիայի վարչապետ.–
Հայաստանը պէտք է ազատւի Սփիւռքի կողմից ղեկավարւելուց
16:19 / 18.09.2009
Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայէբ Էրդողանը թուրքական լրատւամիջոցների ղեկավարների մասնակցութեամբ կազմակերպւած Ռամազանի տոնական ճաշկերոյթին ի շարս այլ հարցերի անդրադարձել է նաեւ Հայաստան հետ յարաբերութիւններին։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet թերթը։
Էրդողանը թուրքական լրատւամիջոցների ղեկավարների ներկայութեամբ յայտարարել է. «Մինչ չյաղթահարւի Ադրբեջան-Հայաստան հակամարտութիւնը, մենք սահմանը չենք բացի։ Այդ մասին մենք իրենց ասել ենք։
Ալիեվ-Մեդվեդեւ-Սարգսեան անդիպումները աւելի յաճախակի են դարձել։ Ղարաբաղի խնդրի լուծման շատ մօտ մի կէտում ենք։ Մինսկի խմբի աշխատանքները պէտք է արագացւեն։
Շւէյցարիայի միջնորդութեամբ սկսւած Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը դրականօրէն առաջ է գնում, սակայն Մինսկի խումբը պէտք է իր աշխատանքները արագացնի։
Առանց այս խնդրի կարգաւորման՝ մենք քայլ չենք անի։ Անհրաժեշտ է նաեւ, որ Հայաստանը ազատւի Սփյուռքի կողմից ղեկավարւելուց։ Սփիւռքից Հայաստանին ոչ մի շահ չկայ», -ասել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը։
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment