Իրանահայ համայնքը վրդովւած է


16:27 / 24.09.2009

Իրանահայ համայնքի ներկայացուցիչները՝ Սեպուհ արք. Սարգսեանի, Բաբգէն եպս. Չարեանի եւ Նշան եպս. Թոփուզեանի գլխաւորութեամբ սեպտեմբերի 22-ին այցելել են Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելեանին եւ նրան յանձնել համայնքի մտահոգութիւնն ու անհանգստութիւնը բովանդակող գրաւոր նամակ՝ հայ-թուրքական նախաստորագրւած արձանագրութիւնների կապակցութեամբ:
Թեհրանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի դիւանից յայտնում են, որ հանդիպման ընթացքում իրանահայերը շնորհաւորել են դեսպանին` նշանակման կապակցութեամբ, եւ ներկայացրել են պատւիրակութեան այցելութեան հիմնական նպատակը, այն է՝ պաշտօնական նամակը դեսպանատան միջոցով Հայաստանի նախագահին փոխանցելը: Դեսպանն իր հերթին խոստացել է իրանահայերի մտահոգութիւններն ու նամակը փոխանցել Սերժ Սարգսեանին:


NEWS.am

0 Պատգամ: