Հայաստանի Դատախազութիւնը Հրապարակելու է Սումգայիթի Ջարդերի Վերաբերող Գործի Նիւթերը
16:19 / 24.09.2009
Հայաստանի գլխաւոր դատախազութիւնը հրապարակայնացնում է 1980-ականների վերջերին Ադրբեջանում, մասնաւորապէս Սումգայիթում բնակւող հայերի նկատմամբ իրականացւած վայրագութիւնների, զանգւածային բռնութիւնների դէպքերի առթիւ ՀԽՍՀ դատախազութիւնում քննւած քրէական գործերի նիւթերը եւ դրանց հիման վրայ ստեղծւում է էլէկտրոնային արխիւ, որին ծանօթանալու հնարաւորութիւն կընձեռւի լայն հասարակութեանը, շահագրգիռ բոլոր կողմերին:
ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամլոյ ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ էլեկտրոնային արխիւի ստեղծման աշխատանքներն իրականացւում են «Այլատեացութեան կանխարգելման նախաձեռնութիւն» հասարակական կազմակերպութեան հետ համատեղ: Նախատեսւում է, որ 2-3 ամսից արդէն արխիւը կունենայ ամբողջական տեսք եւ կը տեղադրւի համացանցում:
Նկատի ունենալով, որ այդ դէպքերն արդէն պատմական իրադարձութիւններ են եւ մեծ է հասարակական հետաքրքրութիւնը, որոշւել է ստեղծել էլեկտրոնային արխիւ՝ քրէական գործի նիւթերը, դրանց թւում տեղի ունեցած ջարդերի, բռնութիւնների վերաբերեալ վկայութիւնները յանձնել կրիչին, օգտակար կարող են լինել ինչպէս պատմագիրների, այնպէս էլ քաղաքական գործիչների եւ ընդհանրապէս հասարակութեան լայն շրջանակների համար, որպէսզի իւրաքանչիւր ոք կարողանայ ճիշտ ըմբռնել եւ գնահատել պատմական իրադարձութիւնները:
Ի դէպ, Հայաստանի դատախազութեան արխիւում նիւթերն ամբողջութեամբ չեն պահպանւել, քանզի դրանցից անջատւած առանձին գործեր ուղարկւել են ինչպէս Ադրբեջան, այնպէս էլ Ռուսաստան, որտեղ ոճրագործութեան անմիջական մի քանի մասնակիցներ, սպանութիւններ իրականացրած մի քանի անձինք դատապարտւել են տարբեր պատժաչափերի՝ ընդհուպ մահապատժի:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment