Ռուսաստանեան «Московский Комсомолец» օրաթերթում այսօր տպագրւած Սերժ Սարգսեանի հարցազրոյցը կեղծ է
21:35 / 21.09.2009Պարզւում է, որ ռուսաստանեան «Московский Комсомолец» օրաթերթում այսօր տպագրւած Սերժ Սարգսեանի հարցազրոյցը կեղծ է: Այս մասին յայտնում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամւէլ Ֆարմանեանը` ի պատասխան «Panorama.am» լրատւական կայքէջի հարցման:

Այդ „լրագրողին“ և, ընդհանրապէս, „Московский Комсомолец“ օրաթերթին ՀՀ նախագահը որևէ հարցազրոյց չի տւել: Նիւթի հեղինակը „Հայաստանում ռուսական խօսքի օրեր“ միջոցառման շրջանակում, ի թիւս տասնեակ այլ ներկայացուցիչների, մասնակցել է նախագահի նստավայրում կազմակերպւած հանդիպմանը:
„Հարցազրոյցում“ նշւած հարցերը հանդիպման ընթացքում ընդհանրապէս չեն հնչեցւել, իսկ նախագահ Սարգսեանի խօսքերն ամբողջութեամբ խեղաթիւրւած են և մէջբերւած լրագրողական էթիկայի ամենատարրական կանոններին չհամապատասխանող կոպիտ շեղումներով: Երևի „լրագրողն“ ապաւինել է իր ակնյայտօրէն կաղացող „յիշողութեանը“:
Տեղի չունեցած „հարցազրոյցում“ Սերժ Սարգսեանին վերագրւող որոշ մտքեր էլ պոկւած են համատեքստից և չեն արտացոլում նախագահի կողմից ասւածի բուն իմաստն ու շեշտադրումները»,- նշում է Ս. Ֆարմանեանն ու յաւելում. «Լրագրողը» նիւթի հրապարակման մտադրութեան մասին տեղեակ չի պահել Հայաստանի Հանրապետութեան Նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայութեանը, ինչով եւ խախտել է լրագրողի մասնագիտական էթիկայի տարրական կանոնները:
Նման կեղծ «հարցազրոյցի» հրապարակումը այդքան հեղինակաւոր թերթում միայն զայրոյթ և ափսոսանք է առաջացնում":
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment