«Ո'Չ»

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՅԹՆԵՐԸ ԽԱՐԽԼՈՂ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ...




Երեւան (Երկիր) - Արդէն որոշակի ժամանակ է, որ Իրանի հայկական համայնքում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ եւ եկեղեցիներում, սրահներում, Համահայկական խաղերի ընթացքում, նաեւ բուն թեմային` հայ-թուրքական արձանագրութիւններին առնչւող քննարկումների շրջանակներում կազմակերպւում է ստորագրահաւաք:
Դրա նպատակն է իրանահայ համայնքի տարբեր խաւերի ու անդամների կողմից բողոքի նամակ յղել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանին` կապւած օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնների միջեւ նախաստորագրւած փաստաթղթում մտահոգիչ եւ վտանգաւոր դրոյթների հետ:

Ստորագրահաւաքը դեռ շարունակւում է, իսկ մասնակիցների շարքերը ստւար են, ինչը վկայում է ազգային ինքնագիտակցութեան եւ պայքարի բարձր մակարդակի մասին:

Այսպիսով` իրանահայը իր բողոքի ձայնն է բարձրացնում` «ո'չ» ասելով հայ-թուրքական արձանագրութիւնների այն կէտերին, որոնք խարխլում են մեր ազգային հիմնադրոյթները:

0 Պատգամ: