Սերժ Սարգսեանը կը լսի՞ Սփիւռքի կարծիքը...
Կարծես Հայաստանի Հանրապետութեան նախագահը՝ անկախութեան 18 ամեակի առիթով, մանկական բառախաղ է անում այն սփիւռքի հետ, որին եւ նրա կարողութիւններին ամենադոյզն հաւատքն ու համոզումը չունի ինքը։Ինչքա՞ն է մնացել միչեւ հոկտեմբերի 14–ը, եւ այս ընթացքում քանի հարիւր անուն յօդւածներ են գրւել այդ չարաբաստիկ ու նենգ «համաձայնագրութեան» դէմ, որը համազօր է՝ կանխամտածւած դաւադրութեան։ Արդեօք՞ այսքանը բաւական չեն նախագահին յուշելու որ իր քայլերը ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ Սփիւռքին է դէպի անդունդն առաջնորդում։ Այն սփիւռքը, որն սկիզբ է առել նախագահի համար դեռ կասկածներ թողած Ցեղասպանութիւնից...
ՎԱՐԴԱՆ
20:11 / 24.09.2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Հանդիպմանը նրանք քննարկել են պետութիւն-եկեղեցի յարաբերութիւններին, ինչպէս նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի ներկայ զարգացումներին վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսեանն ասել է, որ գործընթացը թեւակոխել է մի շատ կարեւոր` հասարակական-քաղաքական քննարկումների փուլ:

Նա նշել է, որ գնալով ընդլայնւող քննարկումներն ինքնին շատ օգտակար են, քանի որ, անկախ այն բանից` հրապարակւած արձանագրութիւնները կստորագրւէն, թէ` ոչ, կը վաւերացւեն, թէ` ոչ, քննարկումները լաւ յարթակ են` խօսելու մեր յարաբերութիւնների եւ խնդիրների մասին:
«Իհարկէ, դրանցում կան յուզական երեւոյթներ ու տարրեր, եւ այլ կերպ լինել չի էլ կարող, քանի որ մեր ժողովրդի մի հսկայական հատւած ցեղասպանութեան ենթարկւած մարդկանց սերունդ է: Բացի այդ, սահմանից այն կողմ մեր սրբութիւններն են, մեր եկեղեցիներն են, մեր մայրաքաղաքն է, իսկ շատ շատերի` նաեւ պապենական տների մնացորդները: Ես սա հասկանում եմ, քանի որ շատ պարագաներում ինքս էլ ներքուստ պայքարում եմ իմ յոյզերի հետ: Բայց, այդուհանդէրձ, համոզւած եմ, որ այս քննարկումներն անհրաժեշտ են»,-ասել է երկրի ղեկավարը:
Սերժ Սարգսեանը Կաթողիկոսին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 1-ից մէկշաբաթեայ այցելութիւնների շարք է սկսելու Փարիզի, Նիւ Եորքի, Լոս Անջէլեսի, Բեյրութի ու Դոնի Ռոստովի հայկական մեծ գաղթօջախներ` լսելու տեղի եւ համեմատաբար մօտ գտնւող այլ գաղթօջախների հայութեան կարծիքն ու տեսակէտները՝ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի վերաբերեալ:
Գարեգին Բ-ն ողջունել է նախագահի համահայկական ուղեւորութեան նախաձեռնութիւնը: «Սփիւռքը մեր ժողովրդի կարեւոր եւ անբաժանելի մասն է, եւ ճիշտ է, որ Սփիւռքի մեր զաւակները, ովքեր այս օրերին նոյնպես բուռն քննարկում են հայ-թուրքական նախաստորագրւած փաստաթղթերը, հնարաւորութիւն ունենան անձամբ Ձեզանից պատասխաններ լսելու իրենց յուզող հարցերի վերաբերեալ, ինչպէս նաեւ Դուք հաղորդ դառնաք Սփիւռքի մեր զաւակների մտածումներին, տեսակէտներին եւ մտահոգութիւններին»,- ասել է Վեհափառը՝ յաւելելով, որ Գերագոյն հոգեւոր խորհուրդն առաջիկայ նիստում քննարկելու է հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը, նախաստորագրւած փաստաթղթերը եւ հանդէս է գալու համապատասխան յայտարարութեամբ:
«Մեծարգոյ նախագահ, մաղթում ենք Ձեզ յաջողութիւններ: Աստծոյ օրհնութիւնն ու օգնականութիւնը Ձեզ այս կարեւոր ճամփին»,-ասել է Վեհափառը:

NEWS.am
Կարծես Հայաստանի Հանրապետութեան նախագահը՝ անկախութեան 18 ամեակի առիթով, մանկական բառախաղ է անում այն սփիւռքի հետ, որին եւ նրա կարողութիւններին ամենադոյզն հաւատքն ու համոզումը չունի ինքը։ Ինչքա՞ն է մնացել միչեւ հոկտեմբերի 14–ը, եւ այս ընթացքում քանի հարիւր անուն յօդւածներ են գրւել այդ չարաբաստիկ ու նենգ «համաձայնագրութեան» դէմ, որը համազօր է՝ կանխամտածւած դաւադրութեան։ Արդեօք՞ այսքանը բաւական չեն նախագահին յուշելու որ իր քայլերը ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ Սփիւռքին է դէպի անդունդն առաջնորդում։ Այն սփիւռքը, որն սկիզբ է առել նախագահի համար դեռ կասկածներ թողած Ցեղասպանութիւնից...
ՎԱՐԴԱՆ
0 Պատգամ:
Post a Comment